Թուրքիայի նախագահի խոսնակը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
Զրույցի ընթացքում, ըստ Էրմենիհաբերի, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր։ Քալընը Բոլթոնին ներկայացրել է պաշտոնական Անկարայի դժգոհությունը՝ կապված F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից Թուրքիային հեռացնելու որոշման հետ։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի այդ որոշումը հակասում է երկու երկրների նախագահների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին և շեշտել, որ ԱՄՆ-ի միակողմանի որոշումները չեն կարող դրական ազդեցություն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման վրա։
Զրույցի ընթացքում կողմերը նաև անդրադարձել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու նախագծին, անվտանգության հարցերով Թուրքիայի մտահոգություններին, Մանբիչի խնդրին։ Բոլթոնն ու Քալընը կարևորել են նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, ինչի շուրջ ավելի վաղ համաձայնության էին եկել նախագահներ Թրամփն ու Էրդողանը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ նախագահի՝ առաջիկայում Թուրքիա կատարելիք այցի օրակարգային խնդիրներին, քննարկվել է այցի հավանական ամսաթվի հարցը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու հարց չկա օրակարգում
- Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում