Արաբագետ. Նեթանյահուն այսօր՝ հուլիսի 20-ին սահմանում է նոր պատմական ռեկորդ
«Մերձավորարևելյան երկրների առավել հավակնոտ առաջնորդների շրջանում նաև մի բավական հետաքրքիր միտում է նկատվում՝ անձնական հավակնությունների ամեն գնով առարկայացումը։ Այս հաատեքստում բացառություն չի անգամ տարածաշրջանի արդեն, թերևս, միակ ժողովրդավարական երկիրը համարվող Իսրայել պետությունը»,-նման կարծիք է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նա մանրամասնում է՝ այդ երկրի պատմության ամենաազդեցիկ և նշանավոր վարչապետերից մեկը՝ Բենյամին Նեթանյահուն այսօր՝ հուլիսի 20-ին սահմանում է նոր պատմական ռեկորդ՝ իր կառավարման ժամկետով գերազանցելով Իսրայելի հիմնադիր վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնին։
Վերջինը, ընդհանուր առմամբ, կառավարել է 4875 օր՝ սկսած Իսրայելի հռչակման օրից՝ 1948թ․ մայիսի 14-ից։
Նեթանյահուն առաջին անգամ վարչապետ է ընտրվել 1996թ․, ապա 1999թ․ և 2009թ․ մարտի 31-ից ցայժմ․ ավելին, որոշակի հնարավորություններ ունի այդ պաշտոնում վերընտրվելու նաև առաջիկա սեպտեմբերի 17-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
«Իսկ երկրի պատմության մեջ նաև նման կերպ իր անունը թողնելու համար Նեթանյահուն, ըստ էության, արեց ամեն հնարավորը՝ տարաբնույթ քաղաքական մանիպուլյացիաներից՝ մինչև աննախադեպ քայլեր՝ որպես օրինակ, երկրի օրենսդրության շրջանցմամբ և խորհրդարանի ինքնալուծարման միջոցով վարչապետի պաշտոնում կառավարման ժամկետը երկարաձգելու նախաձեռնությունը»,-գրում է Արմեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն 100 տոկոս քվեների հաշվարկի արդյունքում ստացել է Քնեսեթի 36 տեղ՝ 120-ից
- Նեթանյահուն հաղթանակ է տանում Իսրայելի ընտրություններում՝ 5-րդ անգամ
- ԱՄՆ պետքարտուղարն աջակցում է Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
- Նեթանյահու-Էրդողան պատերազմին է միացել Նեթանյահուի որդին՝ հիշելով հայերի ցեղասպանությունը
- Բռնակալ, թե բռնապետ. Էրդողան-Նեթանյահու «պատերազմը» շարունակվում է