Գորիի վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը նշել է 17-ամյակը
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա ծննդյան օրն են նշել։ Նա դարձավ 17 տարեկան։
ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղականում են, որ նրան բուժող բժիշկներն ու ԲԿ-ի տնօրինությունն այսօր անակնկալ էին պատրաստել՝ ծաղիկներ, փուչիկներ, տորթ ու նվերներ էին բերել:
Իսկ ամենամեծ նվերն այն է, որ ծանր ողնաշարի վիրահատությունից մեկ շաբաթ անց աղջիկն առաջին անգամ ոտքի կանգնեց։
«Ես հույս չունեի, որ նորից երբևէ ոտքի կկանգնեմ ու կքայլեմ...», - բժիշկների հետ զրույցում ասել է Լիլիան:
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին