Գվինեայում դպրոցականը ծննդաբերել է հենց քննության ժամանակ
Գվինեայում 18-ամյա աղջիկը ծննդաբերել է քննության ժամանակ, ինչից հետո շարունակել է կատարել իր գրավոր աշխատանքը։ «Միր 24»–ը, հղում անելով AFP-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Մամու քաղաքում։ Աղջիկը նստել է սեղանի մոտ և սկսել է ֆիզիկա առարկայից քննությունը հանձնել։ Բայց որոշ ժամանակ անց նա իրեն վատ է զգացել, նրան արագ հոսպիտալացրել են։ Ուսուցիչները երը զարմացել են, երբ կես ժամ անց նա վերադարձել է դասարան և ավարտել հանձնարարությունը։
Ավելի ուշ աղջիկը լրագրողներին խոստովանել է, որ այդ օրը շատ է վախեցել մնալ տանը կամ գնալ բժշկի։
«Ես չէի կարող պատկերացնել, թե ինչպես կարելի էր բաց թողնել ավարտական քննությունը, ինչին մի ողջ տարի պատրաստվել եմ»,- ասել է Ֆատումատը։
Ամուսինը կնոջն անվանել է «մեծ կին»։
Նորածին տղան իրեն լավ է զգում։ Ֆատումատի հարազատներն ու մերձավորներն առաջարկել են երեխային կոչել Էսպուրա (ֆրանսերենից թարգամանաբար espoir նշանակում է հույս)։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները