Սերենա Ուիլյամսը 2019-ի ամենանորաձև մարզիկն է
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ճանաչվել է 2019 թ. ամենանորաձև մարզիկը։ Գազետա.ռու կայք, հղում անելով Sports Illustrated-ին, գրում է, որ ամերիկյան ամսագիրը կազմել է 2019 թ. ամենաոճային 50 մարզիկների ցուցակը։ Ցուցակում են նաև Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը և լոնդոնյան «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելլերինը։ Ցուցակում է նաև ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան։
Սերենա Ուիլյամսն արդեն մեկ տարի չէ, որ աշխատում է հոգուստի և նորաձևության աշխարհում. նա ունի Aneres Designs մարզական հագուստի արտադրության ֆիրմա, նաև սեփական Serena ապրանքանիշը։
Հարակից հրապարակումներ`
- Սերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի եզրափակչում
- Սերենա Ուիլյամսը տուգանվել է Ուիմբլդոնի կորտը վնասելու համար
- Սերենա Ուիլյամսը կորտ է դուրս եկել անսովոր տեսքով
- Սերենա Ուիլյամսը մասնակցելու է «Օսկար» մրցանակաբաշխությանը