Վրաստանի և Հայաստանի հարաբեությունները՝ ըստ վրացիների
Միջազգային հանրապետական ինստիտուտի ուսումնասիրությունը, որն անցկացվել է Վրաստանում՝ 2019 թ. մայիսի 20-ից մինչև հունիսի 11-ը, ցույց է տալիս, որ հարցվածների կեսից ավելին Վրաստանի և հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լավ են համարում:
Jnews-ի հաղորդմամբ, Վրաստանի հարցված քաղաքացիների 66%-ը կարծում է, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները լավ է, 19%-ը կարծում է, որ դրանք ոչ լավ է, ոչ էլ վատ, 7%-ը կարծում է, որ վատ է, 8%-ը դժվարանում է պատասխանել: Հարցվածների 56%-ը կարծում է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լավ է, 17%-ը՝ ոչ լավ է, ոչ էլ վատ, իսկ հարցվածների 20%-ը՝ վատ է, 7%-ը դժվարանում է պատասխանել:
Հարցվածների 58%-ը համարում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները լավ է, իսկ 45%-ը՝ Իրանի հետ: Իրանին վատ է վերաբերվում հարցվածների 11%-ը, իսկ Չինաստանին՝ 7%-ը:
Հարցված Վրաստանի քաղաքացիների կարծիքով, Վրաստանն ամենավատ հարաբերություններն ունի Ռուսաստանի հետ՝ 86 տոկոս և միայն 4 տոկոսը այդ հարաբերությունները լավ է գնահատում: 7 տոկոսը Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերություններ համարում է ոչ լավ, ոչ էլ վատ, իսկ 3 տոկոսը` դժվարանում է պատասխանել:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի Կրոնի գործակալության նախագահն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին
- Վրացագետ. Այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա
- Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելված չէ
- Իշխանափոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում պետք է վերբեռնում կատարել. վրացագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում