Ինքնաթիռի թևի բարձրացած նիգերիացուն ձերբակալել են
Նիգերիայում տղամարդը բարձրացել է ինքնաթիռի թևին, որն արդեն պատրաստվել էր թռիչքի։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ նիգերիացին ձերբակալվել է։ Այժմ ավիացիոն ղեկավարությունը փորձում են պարզել, թե ինչպես է տղամարդը հասել թռիքչուղի և որն է եղել նրա արարքի դրդապատճառը։
Ավիաընկերության ներկայացուցչի հայտարարության համաձայն, միջադեպից հետո օդանավն ուղարկվել է «մանրակրկիտ ուսումնասիրության»։
Այն պահին, երբ տղամարդը բարձրացել էի ինքնաթիտի թևին, ուղևորներն արդեն իրենց տեղերում են եղել։ Նրանք տեսնելով տղամարդուն՝ խուճապ են բարձրացրել։