Հրդեհ Հաղթանակի այգում
«911» ծառայության երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:
Աի նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել՝ 01:25-ին: Այրվել է 1.5 հա բուսածածկույթ:
Հարակից հրապարակումներ`
- Բուսաբանական այգու մի հատվածում նույնիսկ ոռոգման համակարգ չկա
- Ծիծեռնակաբերդի անտառի հրդեհի հարցով ԱԻՆ-ը դիմել է ոստիկանություն
- Բուսաբանական այգում այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք
- Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է
- Բուսաբանական այգում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան