Սաակաշվիլու կուսակցությունը չի մասնակցի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը՝ «Նոր ուժերի շարժում», հրաժարվում է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին ի օգուտ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական ուժի։
«Կարծում եմ, որ նախագահ Զելենսկուն պետք է հնարավորություն տալ կազմել մեծամասնությունը` չզիջելով հին քաղաքական գործիչներին»,- Ֆեյսբուքում գրել է նա՝ կոչ անելով իրենց կողմնակիցներին ձայն տալ հենց Զելենսկու «Ժողովրդի ծառա» ուժին։
rt.com-ի հաղորդմամբ, Սաակաշվիլին նշել է, որ իր կողմնակիցների ձայները կարող են օգնել «Ժողովրդի ծառա» կուսակությանը խորհրդարանական ընտրությունների արդյունքերով հնարավորություն ստանալ «ձևավորել կառավարությունն անկախ»։
«Յուրաքանչյուր տոկոս այսօր կարևոր է»,- ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հայտարարել է Ռադայի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին
- Սաակաշվիլին գնում է Ուկրաինա
- Զելենսկին Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում