Գյումրիում պայթյունից տղամարդը ստացել է վնասվածքներ
Նախօրեին ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք, իրանի բազմաթիվ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։
Ոստիկանության հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ ժամը 23-ի սահմաններում իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով Կոշտոյան փողոցի աղբը հավաքելու ժամանակ, աղբամանի մոտ գտել է նռնակի պայթուցիչ։ Այն ավտոմեքենայի բանալիների վրա անցկացնելու նպատակով, սրահում հանել է օղակը։ Առաջացած պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ: Նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։