Փաշինյանը Զելենսկուն ուկրաիներենով է շնորհավորել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբոլգում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ու նրա ղեկավարած «Ժողովրդի ծառա» կուսակցությանը՝ Վերին ռադայի ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ։
«Համոզված եմ, որ նոր խորհրդարանն ու կառավարությունը կշարունակեն բարեփոխումները էլ ավելի մեծ ջանքերով»,-նշել է նա՝ հույս հայտնելով, որ հայ-ուկրաինական համագործակցության համար նոր հնարավորություններ կբացվեն։
Արտահերթ ընտրություններն Ուկրաինայում կայացել են կիրակի։
Вітаю Президента України @ZelenskyyUa та партію Слуга народу із значною перемогою на виборах у ВРУ. Упевнений, що нові парламент і уряд продовжать шлях реформ з іще більшими зусиллями та новими можливостями для вірмено-українського співробітництва. @zeteam_official
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) July 22, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը