Լուկաշենկո. Ուկրաինան՝ Եվրոպայի «ընդհանուր դժբախտությունը»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան Եվրոպայի համար «ընդհանուր դժբախտություն է»։ news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նա ասել է երկրում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը։
«Մենք ունենք ընդհանուր խնդիր, կարելի է ասել դժբախտություն՝ Ուկրաինա։ Ես շատ լավ գիտեմ ուկրաինացի ժողովրդին և այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, այդ ժողովուրդը դրան արժանի չէ»,- ասել է նա։
Լուկաշենկոն կոչ է արել Բրյուսելին նպաստել ուկրաիանական ճգնաժամի կայունացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ