Ուկրաինայում խոսել են Զելենսկու համար պատրաստված թակարդի մասին
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի կառավարությունը թակարդ է պատրաստել նախագահ Վլադիմիր Զելենսկու համար: Այդ մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտարարել է երկրի բնակարանային տնտեսության նախկին նախարար և նախկին պատգամավոր Ալեքսանդր Պոպովը։
Պոպովի կարծիքով, կառավարության անդամները հատուկ Ուկրաինային պարտքի տակ են դնում, որպեսզի վատ վիճակում դնեն նախագահին։
Պոպովը կառավարության քաղաքականությունն անվանել է ապազգային ու որպես իր խոսքերի վկայություն նշել է բյուջեի չկատարումը «մոտ հարյուր միլիարդով»:
Պոպովը նաև բողոքել է, որ Զելենսկին ու նրա վարչակազմը չեն արձագանքել այս իրավիճակին։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում