Աննա Նաղդալյան. Թյուր են պատկերացումները, որ խաղաղության համար Հայաստանը պատրաստ կլինի միակողմանի զիջումների
«Հայաստանը երբևէ չի հրաժարվում որևէ գործընթացից, որն ուղղված է ռիսկերի նվազեցմանն ու դրանց կանխարգելմանը։ Մեզ համար կարևոր չէ այդ գործընթացների անվանումները, մեզ համար կարևոր է, որ դրանք լինեն գործնական»,-Ղարաբաղի մասին քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով, ԱԳ նախարարի մակարդակով նշվել է՝ մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց դա պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Մի քիչ թյուր են այն պատկերացումները, որ այդ խաղաղության համար Հայաստանը պատրաստ կլինի միակողմանի կամ այնպիսի զիջումների, որը կարող է որևէ վտանգ ստեղծել Արցախի ինքնորոշման կամ անվտանգության համար։ Նման սցենար ենթադրելը պարզապես սխալ է»,-ասաց նա։
Հարցին, թե ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսքը, որը կարող է ընդունելի լինել Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդի համար, Նաղդալյանը ներկայացրեց հայկական կողմի համար կարմիր գծերը. «Դա Արցախում ապրող 150 հազար բնակչությունն է ու դրանից բխող կարգավիճակը։ Ես իրավասու եմ ներկայացնել միայն մեր կարմիր գծերը։ Հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախի կարգավիճակի պատասխանատուն Արցախի ժողովուրդն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները