10:21 23/07/2019

«Կոնսենսուս մինուս 1»-ի մեկնարկը

Հեղինակ` Լիա Իվանյան, հրապարակախոս

Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ հայկական  կուսակցությունները   համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Սովորաբար նման միասնական քայլերի մեր կուսակցությունները  դիմում են ոչ այնքան հաճախ, և գրեթե միշտ  այն դեպքերում, երբ Հայաստանի անվտանգությանը և ապագային սպառնացող վտանգ կա։ Այսօրվա միասնականությունը ևս պայմանավորված է մեր պետության կործանմանը տանող ներկա իրողությամբ՝ այն է իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը կոպտորեն խախտելով  դրանք  մեկ անձի ենթարկեցնելու հետ։  Հուլիսի 22-ին «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Հ. Յ. Դաշնակցություն, «Մեկ Հայաստան», Ռամկավար Ազատական կուսակցությունների համատեղ հայտարարությունը վերաբերում էր  Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձություններին ։ 

Անցյալ տարվանից, ինչ սանձազերծվեց  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մարտիմեկյան սարքովի գործը, հազար կողմից ասվել և ասվում  է, որ ընտրովի արդարադատությունը  դամոկլյան սուր է՝ կախված հասարակության ցանկացած անդամի գլխին։ Իշխանության կամքին ու քմհաճույքին ենթակա դատաիրավական համակարգը պետության  մեջ գցած ցեց է, որը քայքայում է ամեն ինչ։  Հենց այս մտահոգությունն է ստիպել միավորվել կուսակցություններին, քանի որ հիմնական զարգացւմները  դեռ առջևում են։ Դատավորների արժանապատվությունը վիրավորելն ու ՍԴ-ն «բուդկա» դիտարկելը այն նախազգուշացնող ազդակներն  էին, որ իշխանությունները տանկա-տրակտորային  միջոցներից էլ չեն խորշի դատական համակարգը ենթակեցնելու ճանապարհին։ Բայց․․․ «բայցեր»  ու խոչընդոտներ շատ կան այդ ճանապարհին։ Չէ որ արտաքին աշխարհն է արդեն մտահոգություն հայտնում՝  հանձինս  ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի։

Իսկ  ներհանրապետական  հիմնական խոչընդոտը կդառնա Ռոբերտ Քոչարյանի  կողմից հրապարակ նետված «կոնսենսուս մինուս մեկ»  ձևաչափը  , որը դատելով կուսակցությունների տարածած հայտարարությունից՝ սարերի հետևում չէ։ Եթե անգամ Հայաստան պետության վարկը աշխարհի աչքին զրոյացնելու հաշվին Փաշինյանը շարունակի ապօրինի մեկուսացման մեջ պահել էքս-նախագահին, միևնույն է՝ քաղաքական դաշտի միավորման  գործընթացն արդեն սկսված է։  Եվ մեծ հարցական է,  թե իրական մեկուսացման մեջ արդյունքում ով  կհայտնվի։ Հիշենք վերջին օրերի դեպքերը․ Գյումրիում վարչապետը բացահայտորեն չէր ուզում շփվել ժողովրդի հետ, անգամ վիրավորեց խնդրանքով իրեն դիմած բազմազավակ մորը։ Հուլիսի 22-ին ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ րատվամիջոցներից միայն «Ազատությանն» է թույլ տրվել անցնել ժապավենով առանձնացված տարածքից ներս։

Դե, իսկ Իջևանում պայթեց «ժողովրդի իշխանություն» առասպելը։ Ընդհանրապես, իջևանյան վերջին իրադարձությունները իրարամերժ զգացողություններ են առաջացնում, որոնք  բոլորն էլ  հանգում են նրան, որ կատարվածը ապաշնորհ կառավարման  հետևանք է, անկախ նրանից,  թե անտառից փայտ տանելու արգելքի  իրական նպատակ ո՞րն էր՝ իրոք օրինական դաշտ բերել փայտի բիզնեսը, թե՞ ոլորտի տեր դարձնել յուրայիններին։

Փաստը մնում է այն, որ ժողովրդին սիրաշահելով փողոց փակած ու շանտաժով իշխանություն զավթած անձը,  ընդամենը մեկ տարի  անց,  նույն ժողովրդի հետ խոսելու մեկ  միջոց ունի՝ ոստիկանական մահակը։ Պարադոքս է՝  2008-ի մարտի 1-ին ընդդիմադիր Նիկոլը ցուցարարներին էր ուղղորդում ոստիկանների դեմ, 2019-ի վարչապետ Փաշինյանը ոստիկաններին է հանում ցուցարարների դեմ։ Լավ կառավարիչը միայն ուժայինների վրա հենվելով երկիր չի կառավարի։ Ընդհանրապես, ցանկացած   կառավարիչ կարող է ունենալ երկու կարգի լեգիտիմություն՝  իրապես ընտրված լինելու և իրապես լավ կառավարելու․․․ երկրորդի  առումով Փաշինյան Նիկոլը  բացարձակապես իր տեղում չէ։

Այս ակնհայտ իրողությունն է ստիպել  միավորվել հայաստանյան կուսակցություներին, որոնց համատեղ հայտարարությունն ավարտվում է հետևյալ տողերով․«Գործող  քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների շարունակվելու դեպքում՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում հասու միջոցներով հակազդելու ենք բոլոր ապօրինի գործողություններին և պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին»։

Կարող ենք արձանագրել, որ «Կոնսենսուս մինուս 1»-ի  մեկնարկը սկսված  է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:45
«Վարչապետը դիմում է փաստերի էժան և տգեղ այլափոխման». Հայկ Մարտիորսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադրաձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝  հայտարարելով, թե ինչու է աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժամանակ». Բակո Սահակյանը նախագահի պաշտոնում իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը արդեն մեկ տարի նախագահի պաշտոնում իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է և...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաև ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժամանակ». Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը խախուտ են
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բավական խախուտ են Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի...
Աղբյուր` Panorama.am
09:30
Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանն ասել են, որ կոռուպցիոն տեղեկատվության չեն տիրապետում. դատախազություն
ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Թրամփի կողմնակիցները, կոչ են անում բոյկոտել Օբամայի այցը Հայաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ լուր էինք հրապարակել առ այն, որ 2019 թ․ հոկտեմբերին Համաշխարհային IT ֆորումին մասնակցելու...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ԱԺ աշխատակազմից զանգել են իրենց աշխատակիցներից շատերին, որոնց հեռացրել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ
«Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ականջդ կանչի, Տիգրան Մեծ
Ու Տիգրան Մեծը չորս Տիգրանակերտ կառուցեց Հայոց կայսրության չորս կողմերում՝ կարևորելու այդ չորս նահանգները։ Մեկը՝ Արցախում... Թե ինչեր եղան...
Աղբյուր` Panorama.am
07:33
Արայի վրա դեռ ծուխ կա, Եղվարդից աջ
Երեկվանից այրվում է Արա լեռը։ Սկզբում ստորոտը, ինչի մասին եղավ պաշտոնական հայտարարություն, իսկ հետո ամբողջությամբ։  Մի քանի օր առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բունդեսթագի պատգամավոր. Եվրոպան պիտի դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ
Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
20:03
Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի լույս է սփռել Դանիայից Գրենլանդիան գնելու ցանկության վրա։ Թրամփը թվիթերում հրապարակել է նկար, որում Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Բրիտանիայի նոր վարչապետը ցանկանում է վերաբանակցել Բրեքսիթի պայմանները
Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Սա Մեծ Բրիտանիայի նոր վարչավետ Բորիս Ջոնսոնի կարգախոսն է Բրեքսիթի բանակցություններում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:45
Այրվում են Արայի լեռան լանջերը
«Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Շիրակի մարզի մի շարք համայնքներում վաղը գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 21-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի. վերլուծաբան
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արևմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի
ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մակրոնը վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում բանակցություններից հետո վստահություն է հայտնել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Նեթանյահուն հորդորել է անհարգալից նշաններ չփնտրել Կիևում կնոջ հետ տեղի ունեցած միջադեպում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ չպետք է անհարգալից նշաններ փնտրել իր կնոջ՝ Սառայի, հետ տեղի ունեցած միջադեպում, որը Կիևի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարացվել է
Բիշքեկի դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը։ Այս մասին РИА Новости-ին ասել է փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:08
Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ օրը Փարիզում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և իր...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր հատողը հայտնաբերվել է
Օգոստոսի 19-ին Հրազդանի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Հրազդանի բնակիչ 59-ամյա մի տղամարդ Ջրառատ թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՍԱՏՄ-ի պաշտոնատար անձանց կողմից պետության շահերին պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Գեղարքունիքում 10 քաղաքացի հոսպիտալացվել է տանը կազմակերպված խնջույքից հետո
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են...
Աղբյուր` Panorama.am
17:30
Մահացել է միլիարդատեր, «դանիական IKEA»-ի հիմնադիր Լարս Լարսենը
72 տարեկանում մահացել է JYSK խանութների միջազգային ցանցի հիմնադիր, Դանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը ՝ Լարս Լարսենը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան
14:01 20/08/2019

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}