Սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 17 համայնքներում
Սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Panorama.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ հերթական ընտրություններ են նշանակված 17 համայնքներում։
Դրանից 11-ում կկայանան միայն համայնքապետի, 5-ում՝ միայն ավագանու անդամի, իսկ մեկում՝ և ավագանու անդամի, և համայնքի ղեկավարի ընտրություններ։
Թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն օգոստոսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում, նրանց գրանցումը կատարվում է օգոստոսի 30-ւց սեպտեմբերի 4-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին, կավարտվի՝ 27-ին։
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշմամբ 2019-ին ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր էին սահմանվել փետրվարի 17-ը, հունիսի 9-ը, սեպտեմբերի 29-ը։
Սա նշանակում է, որ այս տարվա ընթացքում սեպտեմբերից հետո հերթական ընտրություններ չեն լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ