Ֆրանսիայում կրկին կշոգեն
Ֆրանսիա է վերադառնում շոգու ու չոր եղանակը։ Օդերևութաբանների խոսքերով, այս շաբաթ երկրի հարավային մասում, նաև Փարիզում կհասնի 40 աստիճանի։ Շոգի առաջին ալիքի ժամանակ՝ հունիսի 28-ին, ջերմաստիճանը հասել էր 46 աստիճանի։
Եվրանյուզի հաղորդմամբ, Météo France օդերևութաբանական ծառայությունը հրապարակել է քարտեզ, որտեղ հարավ-արևմտյան և կենտրոնական-արևելյան մասերն առանձնացրել է նարնջագույնով, ինչը նշանակում է շոգի նախավերջին մակարդակ։
Շոգի երկրորդ ալիքի հետ կապված Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է ֆերմերների և անասնապահների համար արտակարգ միջոցների ներդրման համար։ Երաշտի հետ կապված ֆրանսիական իշխանությունը մտադիր է մեկ միլիարդ եվրոյի չափով աջակցություն ստանալու համար դիմել ԵՄ-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն
- Եվրոպայում շատ շոգ կլինի
- Գիտնականներն անոմալ շոգ հնգամյակ են կանխատեսում