Իրավունք 15:48 23/07/2019 Հայաստան

Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին

ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանից Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  ստացվել է գրություն, որի համաձայն ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով  ձևավորված հանձնաժողովը հուլիսի 25-ին այցելելու է նրան։ Դատարանում գրությունը ներկայացրեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ դատաբժշկական փորձաքննության կատարաման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, անդամներն են ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ  փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։

Դատավորն ասաց, որ  պատասխան գրություն կուղարկեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին և «Նաիրի» ԲԿ-ին, որպեսզի ապահովեն հանձնաժողովի անդամների մուտքը և հետազոտությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազները միջնորդություն էին ներկայացրել՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր միջնորդությունը։

Հիշեցնենք նաև, որ այսօր դատարան էր ներկայացել պաշտպանական կողմից հրավիրված փորձագետը՝ բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը։ Նիստը երկու ժամով հետաձգվել էր, որպեսզի փորձագետն այդ ընթացքում գնա և բերի անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք վերաբերում են նրա աշխատանքային փորձին։ Ընդմիջումից հետո դատավորը տեղեկացրեց, որ փորձագետը ներկա չէ, սակայն պետք է ներկայացներ փաստաթուղթ, որ մեղադրանքի կողմը կարծիք հայտներ բացարկի հետ կապված։ Պաշտպանության կողմը հայտնեց, որ տեխնիկական խնդիր է առաջացել:

«Պաշտպանության կողմի ներկայացված փորձագետին այս պահին չենք կարող ներգրավել հանձնաժողովի կազմում, ինչպես նաև պաշտպանության կողմից ներկայացված մյուս երեք փորձագետներին, որովհետև դատարան չեն ներկայացել, չեն նախազգուշացվել կեղծ փորձաքննության կեղծ եզրակացություն չտալու դեպքում սահմանված պատասխանատվության  մասին: Քանի որ դատարանը պարտավոր է ողջամիտ ժամկետում քննել գործը և անընդհատ չի կարող հետաձգել փորձագետների ներկայանալ-չներկայանալու հետ կապված՝ այդ պատճառով մենք կշարունակենք մեր վարույթը»,- ասաց դատավոր Մ.Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ փորձագետը կարող է գործընթացին ներգրավվել այն ժամանակից, երբ համապատասխան փաստաթղթերը կներկայացնի:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 30-ին։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։  Մ.Գրիգորյանը  կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանները  մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններով, սակայն մերժվել են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
«Աղբ վերամշակող» թափառող շների մասին
Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում թափառող կենդանիների խնդիրը արմատապես լուծվել է. Փողոցներում թափառող կենդանի պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։ Վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Գիտնականները պարզել են, որ Երկիրը ձևավորվել է ավելի արագ, քան նախկինում էին կարծում
Իզոտոպի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Արևային համակարգի ստեղծման մեկնարկին մեր մոլորակը ձևավորվել է շատ արագ `ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հրապարակվել են լավագույն նուդիստական լողափերի անունները
Աշխարհի լավագույն նուդիստական լողափը գտնվում է Իսպանիայում՝  Playa de Bolonia-ն է։  Այս մասին հավաստում է զբոսաշրջիկների համար...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հրապարակվել է Իդլիբում ապստամբների հարձակումը հետ մղելու տեսանյութը
Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հետ մղվում գրոհայինների հարձակումը Սարակիբից արևմուտք գտնվող...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մյասնիկյան պողոտայում ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 9.1%-ով աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-դեկտեմբերին  հանրապետությունում արտադրվել է 13 մլն 253.6...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հակոբ Արշակյան. Մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովի բացմանը
Աղբյուր` Panorama.am
18:09
Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը Բուն Բարեկենդանն է
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի:
Աղբյուր` Panorama.am
17:48
Antifake. ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար
Antifake-տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկու նոր դեպքի գրանցման մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հասմիկ Պապյան. Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը պաշտոն չստանալն է
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ պաշտոն ստանձնել ոչ կարող էր, ոչ էլ ուզում...
Աղբյուր` Panorama.am
17:10
Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
«Ինձ համար մեծագույն ուրախություն էր դիտել Փելեշյանի ֆիլմերը, հատկապես «Տարվա եղանակները»: Այս ֆիլմն ինձ ստիպեց այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ախալքալաքի նախակրթարանները կսկսեն գործել երկուշաբթի օրվանից
Գրիպի վիրուսի պատճառով մանկապարտեզներում հաճախականությունը եղել է 27%, հիվանդ են եղել թե ուսուցիչները, թե երեխաները, այդ իսկ պատճառով փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ասկերանում պահածոյացված խավիարից թունավորում է տեղի ունեցել
Փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Երևանի 17-ամյա բնակչուհին ռուսական կեղծ թղթադրամներով Կապանում գնումներ է կատարել
Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
16:08
Թաթուլ Մանասերյան. Կառաջարկեմ մի բանաձև, որը կօգնի զարգացնել հատկապես արտահանումը
«Եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին, ապա կարող է ճեղքում մտցնել կառույցում և ունենալ առաջընթաց»,-...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Բռնել՝ բաց թողնելու» երևույթը՝ ըստ ոստիկանության պետի տեղակալի
«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» խորագրով քննարկման ավարտից հետո լրագրողներին տված...
Աղբյուր` Panorama.am
15:35
ԱԺ նախկին փոխնախագահն առաջարկում է ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որ այժմ գտնվում է Չինաստանում, պնդում է՝ հարևան Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերից...
Աղբյուր` Panorama.am
15:25
Սաֆարյան. Բանկերում ավանդների աճը և լավ է, և վատ
Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը։
Աղբյուր` Panorama.am
15:08
Ոստիկանությունում ինչ է լինելու ու չի լինելու
«Եկեք մի քիչ առաջ չընկնենք, բայց պրոցեսը շատ սահուն է լինելու։ Ամեն ինչ արվելու է, որ այն կադրերը, որոնք այսօր աշխատում են այդ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել Ստեփանավանում
Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվեց Երևանում
Փետրվարի 21-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աթոյան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մարմինը դուրս բերեցին սիրված ֆիլմի՝...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց»
Երբ որ ոստիկանապետին բարձրաձայնում ենք՝ տաքսիները փակ համարներով կանգնած են, ինչո՞ւ ոչ մի քայլ չի ձեռնարկում
Աղբյուր` Panorama.am
14:10
ՀՔԾ. Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է՝  պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ծառայության վարույթում չի քննվում։...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վերջին հրաժեշտը՝ մեծ դերասանին
«Երվանդ Մանարյանի անունն անբաժան է մեր կինոյի՝ ավելի քան հիսուն տարիների պատմությունից։ Կինո, որ ազգային հարստություն է արդեն, իսկ այդ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արմեն Իսրայելյան. Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել
Իրանագետ Արմեն Իսրայելյանը հարևան երկրում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել՝ ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}