ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:20 23/07/2019 Հայաստան

«Փաստ» ՍԴ-ն դեմ է մեկ անձի բացարձակ իշխանությանը

Փաստ օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը tert.am-ին տված հարցազրույցում պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին` փաստացի արձանագրելով, որ Հայաստանում հաստատվել է երկիշխանություն: Մի կողմում են հայտնվել օրենսդիրն ու գործադիրը, որոնք Փաշինյանի միանձնյա ղեկավարման ներքո են, մյուս կողմում է Սահմանադրական դատարանը, որը գործում է իր լիազորությունների շրջանակում և դիմադրում է սկսված դեմարշին: Թովմասյանի հարցազրույցի ոճը և տրված պատասխանները կարելի է շախմատային լեզվով «շախ» համարել, քանի որ այն կառուցված էր իրավական գրագիտության կանոնների համաձայն:ՍԴ նախագահի անձի հարցում կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ, սակայն Փաշինյանի անզուսպ և անձնական վիրավորանքներով լի հարցազրույցի ֆոնին Թովմասյանի խոսքը լրիվ առանձնանում է: Նա, փորձելով դուրս չգալ իր լիազորությունների շրջանակից, ըստ էության, հակադարձեց Փաշինյանին, որ ՍԴ-ն անկախ մարմին է, իրավահավասար կարգավիճակ ունի, ինչ իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերը, հետևաբար չի տրվում և չի տրվելու քաղաքական ազդեցության, շարունակելու է կատարել իր պարտականությունները:

Խոսելով ՍԴ-ի դեմ քաղաքական ճնշումների մասին` Թովմասյանը հորդորում է զգուշորեն օգտագործել այդ բառը, քանի որ դա քրեական հանցանք է: Սրանով նա ակնարկում է Փաշինյանին, որ քաղաքական ցանկացած ճնշում սահմանադրական մարմնի նկատմամբ հանցագործություն է և կարող է վատ հետևանքներ ունենալ:

Եվ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ մինչ օրս ՍԴ-ն իր կազմով շարունակում է աշխատել, չկա այն ցրելու կամայական մեխանիզմ: ՍԴ-ի կազմը կարող է փոխվել միայն իրավական միջոցներով, իսկ Փաշինյանն այսօր չունի այդ գործիքակազմը: Թեև ՍԴ նախագահի՝ Փաշինյանի թեկնածու Վահե Գրիգորյանը պնդում է, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, և փորձում է այդպես հիմնավորել կազմի փոփոխության անհրաժեշտությունը, Թովմասյանը բերեց մի շարք փաստարկներ, որ ճգնաժամ գոյություն չունի, քանի որ լիարժեք իրականացնում է իր լիազորությունները և ընդունում որոշումներ: Սա հարցազրույցի առանցքային կետերից միայն մեկն է: Ֆիքսենք, որ Հրայր Թովմասյանը բացահայտ մերժեց հրաժարական ներկայացնելու պահանջները:
Բայց նրա հարցազրույցում առանցքային են մի քանի այլ կետեր: Թովմասյանը բացատրեց, թե ինչու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: Նա նկատել է, որ եվրոպական այդ կառույցների խորհրդատվական կարծիքը խիստ անհրաժեշտ է նման գործերի դեպքում, բայց վերջնական որոշումը, միևնույն է, ընդունելու է ՍԴ-ն. «Վերջնական ակտը կայացնելու է ՀՀ Սահմանադրական դատարանը, և դրանք, այսպես ասած, ընկերոջ աջակցություն են: Սա, թերևս, այն գործն էր, որտեղ, կարծում եմ, ոչ միայն անհրաժեշտ էր, այլ, չեմ ուզում «պարտադիր» բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, դա այս դեպքն էր»,- ասել է Թովմասյանը: Ըստ էության, նա պնդում է, որ ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին դիմել չի նշանակում, որ ՍԴ-ն խուսափում է պատասխանատվությունից, պարզապես այդ կերպ ՍԴ-ն լեգիտիմացնելու է իր հնարավոր որոշումը, որպեսզի խուսափի քաղաքականացվելուց: Երբ ՍԴ-ն, հղում անելով եվրոպական անկախ կառույցների գնահատականներին, կընդունի համապատասխան որոշում, ապա լիովին սնանկ կհամարվեն ՍԴ-ի հասցեին մեղադրանքները:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի կոշտ գնահատականին, թե Թովմասյանը «բուդկայի» նման ՍԴ-ն սեփականաշնորհել է, ապա ՍԴ նախագահը հակադարձել է. «Կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, որ ՍԴ-ն ինչ-որ հիմնարկ է, ես էլ այնտեղի «դիրեկտորն» եմ, ես եմ որոշում ամեն ինչ: ՍԴ նախագահն արդարադատություն իրականացնելիս հարյուր տոկոսով ունի նույնական լիազորություն, ինչ դատարանի մյուս անդամները: Եվ հռետորական հարց տամ. իսկ դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում` երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, դատավորները, արդյոք այդ «բուդկայի՞» հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների Սահմանադրական դատարանների նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են»: Նա պարզաբանել է Սահմանադրության այն 2013-րդ հոդվածը, որի կարգավորմամբ է այսօր ստեղծվել այս իրավիճակը, երբ նախկին իշխանության օրոք ընտրված ՍԴ անդամները պետք է պաշտոնավարեն մինչև իրենց լիազորությունների ավարտը. «Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը վերջիններիս անփոփոխելիությունն է: Եթե նրանք քաղաքական դրդապատճառներով կարող են փոխվել, ապա մոռացեք, որ իրենք ընդհանրապես անկախ են: Պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում 213-րդ հոդվածը: Դա դատական իշխանության անկախության երաշխիքն է, կրկնում եմ՝ դատավորների անփոփոխությունը դատավորի անկախության երաշխիքն է»,- նշել է Թովմասյանը:

Այս ամբողջ պատմության առանցքը հենց այդ հարցն է, թե ի՞նչ ենք ուզում` իսկապե՞ս անկախ դատական համակարգ, թե՞ «ժողովրդի առաջնորդի» կամակատար դատական իշխանություն: Եթե անգամ նախորդ իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ցանկանում էր ունենալ ենթակա դատարան, ապա, միևնույն է, Սահմանադրության մեջ տրվել է դատավորների անկախության այդ երաշխիքը, որին ականատես ենք լինում այսօր: Եվ ճգնաժամ իրականում ստեղծում է նա, ով ցանկանում է ամեն գնով ՍԴ անդամներ նշանակել իրեն հաճելի մարդկանց, ՍԴ-ն դարձնել գործադիրի կցորդ:

Դիտմամբ, թե պատահմամբ, ստացվել է անպես, որ այսօր ՍԴ-ն հանդիսանում է այն մարմինը, որը թույլ չի տալիս Հայաստանում մեկ անձի բացարձակ իշխանության հաստատումը»։

Տիգրան Խաչատրյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}