ԱՄՆ-ը ներկայացնում է միգրանտներին արտաքսելու արագացված ընթացակարգ
ԱՄՆ կառավարությունը ներկայացնում է նոր արագացված ընթացակարգ՝ միգրանտներին արտաքսելու համար, որն իրականացվելու է առանց միգրացիոն դատարանների որոշման:
Նոր կանոնների համաձայն, փաստաթղթեր չունեցող ցանկացած միգրանտ, որը չի կարողանա ապացուցել, որ գտնվում է ԱՄՆ-ում ավելի քան երկու տարի շարունակ, անմիջապես կարտաքսվի:
Ակնկալվում է, որ այս նոր քաղաքականության վերաբերյալ փաստաթուղթը կհրապարակվի երեքշաբթի, որը անմիջական ազդեցությամբ կիրականացվի ամբողջ երկրում։
Սակայն Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության (ACLU) իրավունքների խումբը հայտարարել է, որ մտադիր է վիճարկել այս քաղաքականությունը դատարանում:
Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներգաղթի հսկողությունը դարձնել 2020 թ.-ին իր նախընտրական քարոզարշավի գլխավոր տարրը:
Ինչպես գրում է BBC-ն, նախկինում անմիջական արտաքսման են ենթարկվում միայն այն անձինք, որոնց ձերբակալում էին ԱՄՆ սահմանից մինչև 160կմ հեռավորության վրա և որոնք ԱՄՆ-ում էին 2 շաբաթից պակաս։
Այլ դեպքերում միգրանտների արտաքսումը տեղի էր ունենում դատարանների միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան