Ամերիկացի գեներալը հանդիպել է Սիրիայի քրդական ուժերի հետ
Թուրքական շրջանակներին շարունակում են անհանգստացնել ամերիկացի պաշտոնյաների և Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) ներկայացուցիչների միջև կայացող հանդիպումները։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։
Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին, այդ թվում և «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG), համարում է ահաբեկչական կազմակերպություն։
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Քեննեթ Մըքքենզին հանդիպել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) հրամանատարներից Սահին Ջիլոյի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիացիայի ներկայացուցիչներից մեկի՝ Վիլյամ Ռեբաքի հետ։
Հատկանշական է, որ այդ հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիայում է գտնվում Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ