Բրիտանիան կիմանա նոր վարչապետի անունը
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա այսօր։ Երկրի քաղաքական գլխավոր պաշտոնին հավակնում է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն ու նախկին ԱԳ նախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, որը նախընտրական ողջ քարոզարշավի ժամանակ առաջատարն է եղել, այնպես որ քաղաքագետները գրեթե միանշանակ նրա հաղթանակն են կանխատեսում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նոր վարչապետը կսկսի աշխատել այն տեղից, որտեղից ներկայիս վարչապետ Թերեզա Մեյը ստիպված էր թողնել այն. մինչև Brexit-ը քիչ ժամանակ է մնացել, խորհրդարանը դեմ է արտահայտվում ԵՄ հետ համաձայնեցված պայմաններին և միաժամանակ դեմ է առանց համաձայնության ելքին, իսկ Եվրամիությունը դեմ է նոր բանակցություններ վարելուն։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի հավանական վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Դոունինգ Սթրիթում ընկերուհու հետ ապրելու մասին
- Թրամփը քննադատել է Մեյին ու հրաժարվել աշխատել Բրիտանիայի դեսպանի հետ
- Բորիս Ջոնսոնի վարկանիշն ընկել է ընտանեկան վեճի պատճառով
- Բորիս Ջոնսոնը սկսել է Մեյի պաշտոնի համար պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ