Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում:
«Էրմենիհաբեր»-ը գրում է՝ Թուրքիայի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում հիշյալ քաղաքացու մոտ հայտնաբերվել են 650 տուփ ծխախոտ, 220 տուփ ծխամորճի թութուն և 21 շիշ ըմպելիք։
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ հայտնի չէ, թե բերման ենթարկելուց հետո ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչպիսի վարույթ է ընթանում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները