Հնդկաստանում 11 մարդ Է մահացել կայծակի հարվածներից
Հնդկաստանի հյուսիսի Բիհարի նահանգում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել կայծակի հարավածներից տեղատարափ անձրևների ժամանակ, որոնք շարունակվում են: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այսօր այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը։
«Կայծակի հարվածներից 11 մարդ է մահացել Բիհարի տարբեր շրջաններում: Եվս 11-ը վնասվածքներ է ստացել, տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ»,- հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:
Նահանգի ղեկավարությունը դրամական փոխհատուցումներ է նշանակել զոհերի ընտանիքներին: Աղետի վայրում շարունակվում է որոնողական-փրկարարական գործողությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր հեղեղումների պատճառով Բիհարի նահանգում 102 զոհվածների մասին:
Աղբյուրը գրում է, որ հունիսի վերջին մուսոն է եկել Հարավային Ասիա, որը դարձել է ամենասաստիկներից մեկը վերջին տասը տարվա ընթացքում: Տեղատարափ անձրևներն առաջացրել են խնդիրներ՝ կապված տրանսպորտային հաղորդակցության, շենքերի փլուզման և բազմաթիվ դժբախտ աատահարների հետ։