Աշխատավարձերի համաչափ բարձրացում. «Լույս»-ը նախագիծ է ներկայացրել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետին է ներկայացրել աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացման առաջարկը:
«Նկատի ունենալով, որ շուրջ 8 տարի աշխատավարձերը չեն վերանայվել գտնում ենք, որ այս նախագիծը պետք է քննարկվի և արտահերթ նիստով ընդունվի առաջիկայում: Քաղաքապետին ենք ներկայացրել նոր առաջարկ»,-նշում են խմբակցությունից։
Խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մանրամասնում է՝ առաջարկում են ոչ թե վերին օղակի աշխատավարձը կրկնապատկել, ինչպես նախկինում քաղաքապետի կողմից նախագիծ էր ներկայացվել ավագանու ուշադրությանը, այլ ՀԱՄԱՉԱՓ բարձրացնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշախտավարձները։
«Ինչպես հիմա սիրում են ասել՝ «սև ուժերը» լուրեր էին տարածում աշխատակիցների շրջանում, որ «Լույս» խմբակցությունն է մեղավոր, որ Ձեր աշխատավարձները չեն բարձրանում»,-նշել է նա։