Ուկրաինայում կվաճառեն Զելենսկու կիսանդրիները
Ուկրաինական ամենահայտնի ինտերնետ-աճուրդի կայքերից մեկը վաղվանից սկսելու է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրիների վաճառը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրել է Украинские новости»-ին՝ չհստակեցնելով կայքի անունը։
Կիսանդրիները պատրաստված է գիպսից, որը ծածկված է լաքի երեք շերտով։ Կան երեք գույնի քանդակներ։ Դրանք ունեն 2,5 կիոլգրամ քաշ, 23 սմ բարձրություն։ Գինը 78 դոլար է։
Զելենսկին երդմնակալության արարողության ժամանակ ցանկություն էր հայտնել, որպեսզի պաշտոնյաների աշխատասենյակներում չլինեն իր դիմանկարները, որովհետև «նախագահը սրբապատկեր չէ, նախագահը դիմանկար չէ»։