Լավրով. Արևմուտքը փորձում է «պոկել» Վրաստանին Ռուսաստանից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արևմտյան երկրներն ու Միացյալ Նահանգները փորձում են «պոկել» Վրաստանին Ռուսաստանից: Այս մասին գրում է kommersant-ը։
«Կրկնում եմ ևս մեկ անգամ․ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր արևմտյան գործընկերները, հիմնականում Միացյալ Նահանգները, ամեն կերպ փորձում են մեր հարևաններին պոկել Ռուսաստանի Դաշնությունից»,- ասել է Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքերով, Ռուսաստանը երբեք չի ձգտել վատացնել հարաբերությունները Վրաստանի հետ:
Նախարարը նշել է, որ ժամանակին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, բայց ժամանակի ընթացքում «տնտեսությունը վերցրեց իրենը»: Այժմ առևտրային հարաբերությունները վերականգնվել են, և այն դժվար թե ինչ-որ մեկին «անհարմարություն» պարգևի։