Ամերիկյան ընտրություններում ռուսական հետքը կրկին ցնցում է քաղաքական դաշտը
Դեմոկրատները ԱՄՆ խորհրդարանի երկու պալատներում կոչ են անում հանրապետականներին միանալ իրնեց նախաձեռնություններին՝ ուղղված ընտրական գործընթացի բարելավմանը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այս առաջարկը հնչել է հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի նախատեսված վկայությունից մեկ օր առաջ: Մյուլերը պետք է պատասխանի երկու պալատների հանձնաժողովների առջև 2016 թ. ընտրություններում Ռուսաստանի ներգարվվածության մասին:
Նախագահ Թրամփը ընդհանուր առմամբ քննադատաբար է մոտենում Մյուլերի վկայության փաստին: Նա ընդգծել է կրկին, որ չի եղել որևէ համագործակցություն Ռուսասատնի հետ, ինչպես նաև չի եղել որևէ օրենքի խախտում իր կողմից: Նա քննադաել է դեմոկրատներին այս խնդիրը շահարկելու համար:
Իսկ Ներկայացուցիների պալատը և Սենատը պատրաստվում են առաջ քաշել մի քանի օրինագծեր, որոնք կօգնեն մեծացնել 2020 թ. ընտրությունների անվտանգությունը:
Այն դարձել է քաղաքական խնդիր: Երկու կուսասկցությունները տարբեր կերպ են մեկնաբանում Ռուսասատնի ներգրավվածության մասին տողերը զեկույցում:
Մյուլերը նշել է, որ չի պատրաստվում որևէ կարծիք հայտնել այս առումով իր վկայության ընթացքում: Նրա զեկույցը եզրակացում էր, որ Թրամփը չի համագործակցել ռուսների հետ ընտրությունները հաղթելու համար՝ չնայած նրա քարոզչական թիմը ունեցել է մի շարք շփումներ Ռուսաստանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Հոլիվուդյան դերասանները Մյուլլերի զեկույցի մոտիվներով պիես են խաղացել
- Մյուլլերի զեկույց. Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում