50 տարի առաջ այս օրը Ապոլլոն 11 տիեզերանավը վայրէջք կատարեց Երկրի վրա
50 տարի առաջ, այս օրը՝ հուլիսի 24֊ին Ապոլլոն 11 տիեզերանավը վայրէջք կատարեց Երկրի վրա։
Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ Երկրի մակերևույթից 122 կմ բարձրության վրա լուսնագնացների խցիկը մուտք գործեց Երկրի մթնոլորտ 11 կմ/վ արագությամբ։ Լուսնային մոդուլը իջավ ջրի մակերևույթին, հաշվարկային կետից 24 կմ հեռավորության վրա՝ Խաղաղ օվկիանոսում։ Նրանց մոտեցան փրկարարները, որոնք կրում էին պաշտպանիչ դիմակներ, բացեցին խցիկը և դուրս բդրեցին լուսնագնացներին։
Նրանց տեղավորեցին կարանտինային խցիկ, որտեղ պետք է անցկացնեին 24 ժամ՝ հաշվի առնելով անվտանգության նկատառումները, քանի որ Lուսնի վրա հնարավոր էր՝ լինեին այնպիսի ոչ երկրային մանրէներ, որոնք վտանգավոր կլինեին մարդկային կյանքի համար։ Բայց նման բաներ չհայտնաբերվեցին և լուսնագնացները դուրս եկան այնտեղից։
Կարանտինից հետո առաջին օրը՝ օգոստոսի 11-ին, աստղագնացները պաշտոնապես դուրս եկան մարդկանց միջավայր։
Ժամանակի մեծ մասը նրանք անցկացրին ընտանիքի անդամների հետ։
Օգոստոսի 12-ին նրանք տվեցին առաջին հարցազրույցը, որտեղ Արմսթրոնգն ասաց. «Լուսինը մի դաժան և յուրահատուկ տեղ էր, ոչ թշնամական միջավայր»։