ԵԽ գլխավոր քարտուղարը կասկած է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը թվիթերում շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ու նրա՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությանը, խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Այս մասին գրում է Ria-ն։
Միևնույն ժամանակ, Յագլանդը նշել է, որ այժմ Ուկրաինան բռնել է «ինքնիշխան ուկրաինական պետության ուղին»:
«Բրավո նախագահ Զելենսկուն ու նրա «Ժողովրդի ծառա» կուսակցությանը։ Ընտրությունները նոր հույս են ներշնչում Ուկրաինայի համար: Չկոռումպացված ինստիտուտներ, որոնց մարդիկ կարող են վստահել, ուղին է ինքնիշխան ուկրաինական պետության»,- գրել է Յագլանդը:
ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը Կիևից քննադատության է ենթարկվել: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ Յագլանդը մտածված է կասկածի տակ է դնում Ուկրաինայի ինքնիշխանությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, քվեների 95,01 տոկոսի մշակումից հետո, ստանում է քվեների 43.13 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին