Սպորտ 10:47 24/07/2019 Հայաստան

ԿԳՄՍՆ հայտարարությունը՝ հայկական բռնցքամարտի վերաբերյալ

Հաշվի առնելով հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակը, Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայում (AIBA) ու «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հուլիսի 24-ին արտահերթ գլխավոր ասամբլեա կազմակերպելու որոշումը, որի օրակարգում են ընդգրկված «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին անդամությունից զրկելու ու «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ին ժամանակավոր անդամի կարգավիճակ տալու հարցերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է իրավիճակն ու հայտարարում հետևյալը.

«1. ՀՀ-ում բռնցքամարտի միակ ճանաչված ու հստակ քաղաքականություն վարող ֆեդերացիան «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ն է, որը ճանաչված է նաև սիրողական բռնցքամարտի միջազգային համակարգող կառույցի՝ AIBA-ի կողմից։ Ըստ ՀԱՕԿ կանոնադրության Հոդված 5-ի՝ ՀԱՕԿ-ի կազմի մեջ են մտնում «Բոլոր այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը ղեկավարող միջազգային ֆեդերացիաներին, եթե այդ ազգային ֆեդերացիաները երկրում ու միջազգային մասշտաբով վարում են ռեալ և հստակ մարզական գործունեություն, կազմակեպում ու մասնակցում են մրցումների, իրագործում են մարզիկների պատրաստման ծրագրեր։ Յուրաքանչյուր մարզաձևից ՀԱՕԿ-ը կարող է ճանաչել մեկ ազգային ֆեդերացիա»։ 

2. 2019 թվականի հունիսի 26-ին Լոզանում կայացավ ՄՕԿ-ի 134-րդ հերթական ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց 2020 թվականի Օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումների կազմակերպման ու դրան նախորդող որակավորման մրցումների կազմակերպման համար ստեղծել հատուկ հանձնաժողով՝ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի ղեկավար Մորինարի Վատանաբեի նախագահությամբ։ Հանձնաժողովին մասնակիցների հայտերը ներկայացնելու են ազգային օլիմպիական կոմիտեները և մարզաձևերի ազգային ֆեդերացիաները։

3.  «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմը վերջին ամիսներին ցուցաբերում է անտարբերություն ու անգործություն՝ ականջալուր չլինելով ղեկավար կազմի նոր ընտրություններ կազմակերպելու ԱԻԲԱ-ի հորդորին, ու միևնույն ժամանակ չձեռնարկելով որևէ գործուն քայլ իրավիճակի կայունացման համար, ինչը կարող է վտանգել ՀՀ հավաքական թիմի մրցելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կոչ է անում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ին հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով։ Ֆեդերացիայի ղեկավար կազմում տիրող իրադրությունը չի կարող առիթ հանդիսանալ մարզաձևի միջազգայնորեն ճանաչված, տարիներ շարունակ նվաճումներ արձանագրած ու երկրի պատիվը բարձր պահած ազգային ֆեդերացիայի օրինական գործունեության խոչընդոտման համար։  Այսօրինակ գործընթացները, երբ առկա է անորոշությունների մեծ քանակ, կարող են վտանգել Տոկիոյում 2020 թվականին հայ բռնցքամարտիկների պատշաճ մրցելույթները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել գործընթացին ու ՀԱՕԿ-ի հետ համատեղ նախապատրաստել Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմին առաջիկա Օլիմպիական խաղերին մինչև ֆեդերացիայի շուրջ ծագած խնդրի հանգուցալուծումը, իսկ այդ հանգուցալուծումը պետք է տրվի բազմակողմ քննարկումների արդյունքում։

Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ, համաձայն ՀՀ պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման 2017 թվականի հուլիսի 24-ին հաստատված կարգի 3-րդ գլխի 3-րդ կետի 10-րդ ենթակետի, ֆինանսական աջակցություն ստանալու համար ֆեդերացիաները պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացման արձանագրությունների քաղվածքը, եթե առաջին անգամ են դիմում ֆինանսական աջակցության համար։ Ինչպես նաև, 3-րդ գլխի 3-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջով ֆինանսավորման համար դիմող ֆեդերացիան պետք է ներկայացնի համապատասխան մարզաձևի միջազգային ֆեդերացիային անդամակցելու վերաբերյալ հիմնավորող փաստաթուղթը և դրա պատճենը։ «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ն չի բավարարում առնվազն այս երկու պահանջներին ու չի կարող ակնկալել պետական ֆինանսական աջակցություն։

ՀԱՕԿ-ը հարցի լուծումը պետք է փնտրի կառուցողական քննարկման դաշտում ու նախևառաջ հարցը քննարկի ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների ամբողջ շրջանակում աջակցել կողմերին ու ապահովել օրենքի պահանջների կատարումը բռնցքամարտ մարզաձևում վարվող պետական քաղաքականությունը կանոնակարգելու համար, ինչպես նաև որոշում կայացնել պետական ֆինանսական աջակցության տրամադրման հարցում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}