ՄԱԿ-ի փորձագիտական խումբը ԲԴԽ-ում է եղել
Բարձրագույն դատական խորհրդում նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ։ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն է եղել քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը, և այդ գործընթացում Խորհրդի ունեցած դերակատարությունը:
Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատել է, դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են զարգացման այս փուլում, և դրանց լուծման համար կարևոր կլինի նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Նա նաև կարևորեց օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում Խորհրդի ներգրավվածության անհրաժեշտությունը, որը գործընթացն առավել արդյունավետ կդարձնի:
Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Մարդու իրավունքների, օրենքի գերակայության ծրագրերի պատասխանատու Մարինա Մալխասյանը, խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի և մասնագիտացված կենտրոնների ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները