Մշակույթ 13:28 25/07/2019 Հայաստան

Դավիթ Սահակյանց. Այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է

Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ Panorama.am-ը զրուցել է Ստամբուլյան կոնվենցիայի, «Ոսկե ծիրան» փառատոնի, վարվող մշակութային քաղաքականության և առաջիկա ծրագրերի մասին։

Panorama.am -Միացել եք  Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքին։ Ի՞նչու, ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Դ.Սահակյանց- Պետք է դեմ լինել այն փաստաթղթին, որի տեքստը, տողատակերը, ենթատեքստը կարող են վտանգել մեր ավանդական, ազգային հիմնասյուները։ Վտանգ է երրորդ սեռի հայտնվելը։ Ըստ երևույթին, նոր իշխանության դիմաց այդ կոնվենցիան վավերացնելու պահանջ կա, մտադիր են դա անել։ Կարծում եմ՝ դա և նոր իշխանությունների թուլությունն է, միգուցե և դրա իրականացման հստակ ցանկությունը։

Panorama.am - «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ փառատոնից հետո Հայաստանի կինոգործիչների միությունից դուրս գալու դիմում եք ներկայացրել։ Պատճառը հենց «ոչ ավանդական»  ֆիլմին մրցանակ շնորհելն էր։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը, դրանից հետո որևէ մեկը, այդ թվում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, որը նաև միության նախագահն է, ձեզ հետ կապ հաստատե՞լ է։

Դ. Սահակյանց-Անդամակցության տոմսն իրենց մոտ է։ Երևի պետք է նիստ լինի։ Տեղյակ չեմ կարգին։ Դիմումը ներկայացնելուց հետո ինձ հետ որևէ մեկը կապ չի հաստատել։ 

Panorama.am-Պարոն Սահակյանց, ինչպե՞ս կգնահատեք այս տարվա փառատոնային ֆիլմերը՝ հաշվի առնելով փառատոնի կազմկոմիտեի փոփոխությունը, ավելի երիտասարդներին փառատոնի կազմակերպումը հանձնելը։

Դ.Սահակյանց-Բարդ կլինի գնահատական տալ։ Միգուցե փոխվել է փառատոնի տեսլականը, ինչի հետ էլ կապում եմ  որոշ ֆիլմերի ցուցադրությունն ու կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Արծաթե ծիրան»-ի արժանացած  ֆիլմի ընտրությունը։  

Panorama.am-Իշխանափոխությունից հետո վարվող մշակութային քաղաքականությանն ինչպե՞ս եք գնահատում։

Դ. Սահակյանց-  Կարծում եմ՝ շատ ցածր մակարդակի է։ Գիտեմ, որ մշակութային օջախներ կան, որոնք լուծարված են, զրկված ֆինանսավորումից։ Խնդիրները շատ-շատ են, այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է։

Panorama.am-  «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան 4 տարի առաջ սկսել է «Օլիմպիկոս» լիամետրաժ  ֆիլմի  նկարահանումները։ Ի՞նչ փուլում է ֆիլմը, ե՞րբ է նախատեսված պրեմիերան։

Դ. Սահակյանց-  Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր այս տարի, սակայն անհայտ է, թե երբ կարող ենք ավարտել այն։  Այս տարի ֆինանսավորում չենք ունեցել, փորձում ենք մեր ուժերով առաջ տանել։ Նախորդ տարիներին եղել է, այս տարի չեղավ, կոնկրետ բացատրություն  չեղավ՝ թե գումար չկա, թե ֆինանսավորման կարգեր են փոխվել։ Նկարահանել ենք այն բոլոր մասերը, որ մշակույթի նախարարության առջև պարտավորություն ունեինք։  Դեռ կան անելիքներ՝ և նկարահանումներ, և հետարտադրական։ Նույնիսկ եթե հիմա էլ լինի ֆինանսավորում, բարդ կլինի շարունակել ու այս տարի ավարտել։ Չորս ամիս է մնացել տարվա ավարտին։ Հիմա ընթացիկ նախագծեր ենք անում, որ ստուդիան գոյատևի։ Մեր ուժերով պահում ենք մեր բոլոր աշխատակիցներին, որևէ մեկին չենք ազատել։

Panorama.am-Շնորհակալություն։

Զրույցը վարեց Տաթև Մանուկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:00
Դեմոկրատ թեկնածուների հերթական բանավեճի գլխավոր թեման Թրամփն էր
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսվելու թեման դարձավ նախագահական դեմոկրատ թեկնածուների չորրորդ բանավեճի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:30
Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը մեղադրվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:21
ՄԱԿ-ում հայտնել են՝ Ասանժը խոշտանգվում է
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող  Նիլս Մելցերը հայտարարել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոգեբանական խոշտանգման է ենթարկվում:  Նա նշել...
Աղբյուր` Panorama.am
20:14
Մեր թիմն ունակ է նվաճել ոսկե մեդալներ.Հայրապետյան
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց հոկտեմբերի 10-13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
20:11
Պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու հերթական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի  պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական ...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը օգնություն ցուցաբերել Սիրիային
Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում ունեցավ հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և...
Աղբյուր` Panorama.am
20:00
Լեդի Գագան հրաժարվել է կատարել բռնաբարողի երգը
Երգչուհի Լեդի Գագան հրաժարվել է կատարել երգ, որի ձայանգրությանը մասնակցել է R Kelly-ին, որը դատապարտվել է բռնաբարության համար։ kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստանի Մ17 հավաքականը պատրաստվում է ԵԱ-ի որակավորման փուլի խմբային մրցաշարին
Հայաստանի Մ17 հավաքականը Շոտլանդիայում մասնակցելու է Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն, սոցցանցում քննադատական գրառում է արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի
Հայտնի դարձել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման մասին է...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռուսաստանի և Վրաստանի միջև վերսկսվել է օդային երթևեկությունը
«Siberia Airlines»- ը թույլ  է տվել  թռչել Մոսկվայից Քութաիսի: Այս մասին գրված է   Օդային տրանսպորտի դաշնային...
Աղբյուր` Panorama.am
19:26
ԵՄ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերության սերտացումը. Տոյվո Կլաարի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:22
Նախարարը խաղողագործներին խոստացել է, որ մթերված խաղողի գումարը հնարավորինս շուտ կվճարվի
Հոկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի
Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
19:00
Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուսաստանում առաջարկել են պարտադիր մատնահետքեր վերցնել երկիր մուտք գործող բոլոր անձանձ համար
Ռուսաստանի ՆԳՆ-ն աշխատանքներ է տանում իրենց  երկիր մուտք գործող բոլոր օտարերկրացիներից  պարտադիր մատնահետք վերցնելու  հարցի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ջենիֆեր Էնիսթոնը Ինսթագրամում մեկ օրում 7 միլիոն բաժանորդ է հավաքել
«Ընկերներ» սերիալի աստղ, ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը գրանցվել է Ինսթագրամում: 360tv.ru-ի հաղորդմամբ, ընդամենը մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ինչո՞ւ է Փյունիկը Ryanair-ին շնորհակալ
Երևանի «Փյունիկը» Թվիթերում հետաքրքիր գրառում է կատարել՝ իտալական «Ռոմային» առաջարկելով ընկերական խաղ անցկացնել:...
Աղբյուր` Panorama.am
18:21
Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում
Եթե  քրդական ուժերն իրենց զենքերը վայր դնեն և դուրս գան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից, Թուրքիայի զինուժի կողմից սկսած...
Աղբյուր` Panorama.am
18:15
Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սիրիական բանակը հինգ տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա
Սիրիական բանակի ստորաբաժանումները 2014 թվականից հետո առաջին անգամ մտել են երկրի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաք: Ռիա նովոստիին հայտնել է ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռիո-2016-ի մարզիկների անտառը բացվել է 2 տարի ուշացումով
Դեոդորո օլիմպիական այգում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը և Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մի շարք մասնակիցներ տնկել են Ռիո-2016-ի մարզիկների անտառի...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և չինական UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանում մեկնարկեց UnionPay քարտերի սպասարկումը:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը
Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
17:48
Փաշինյանը շնորհավորել է Հայ մամուլի օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած...
Աղբյուր` Panorama.am
17:37
Անտառագետ-դենդրոլոգ. Հո միայն ծառ տնկելով չէ՞
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 10 մլն ծառ տնկելու մասին հայտարարությանն անմիջապես պետք է հաջորդեն նախապատրաստական, հողի պատրաստման ու մոբիլիզացման...
Աղբյուր` Panorama.am
17:25
Վարդան Այվազյան. Ստեղծում ենք «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը
 ««Հայոց արարման հավաք» հասարակական կազմակերպությունը սկսում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը»,-...
Աղբյուր` Panorama.am
17:17
Ես գիտեմ՝ այդպիսի բան չկա. Դավիթ Անանյանը՝ իր տեղակալի խաղադրույքներ կատարելու մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահ է, որ իր տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը խաղամոլ չէ։ «Ռաֆիկ Մաշադյանին ես ճանաչում...
Աղբյուր` Panorama.am
17:11
Վարձով աջակցություն մշակույթին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործառույթը, կարծես թե, նախ և առաջ պետք է լինի համապատասխան ոլորտներին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եկամուտները չհայտարարագրելու համար մեկ երգչի հանդեպ քրգործ է հարուցվել. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}