Հասարակություն 12:07 25/07/2019 Հայաստան

Հրդեհների պատճառով ԱԻՆ-ը մեկ տարվա համար տրամադրված վառելիքը սպառվել է վեց ամսում

Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է առավել քան կրկնակի և այդ աճը պահպանվում է։ Հենց սա որպես հիմնավորում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստում ներկայացվող նախագծին։

Նա առաջարկում է օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 261 մլն 383 հազար դրամով։

Նախարարը մանրամասնեց, հրդեհների հետ կապված կանչերի ավելացման հետևանքով առաջացել է վառելիքի գերածախս, որը բերել է Փրկարար ծառայության 3-րդ և 4-րդ եռամսյակի համար նախատեսված վառելիքի օգտագործմանը:

«Եթե 2018-ի առաջին կիսամյակում գրանցվել է 1395 կանչ, ապա 2019-ի առաջին կիսամյակում՝ 2920 կանչ։ Աննախադեպ աճ է եղել։ Հրդեհների քանակի և ծավալի աճի պատճառով հրշեջ-փրկարարական ջոկատները շատ դեպքերում արձագանքում են հարակից տարածքները սպասարկող ջոկատների կանչերին»,-ասաց Ցոլակյանը։

Նա մանրամասնեց, որ վառելիքի ծախսի ավելացումը պայմանավորված է նաև հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների թվաքանակի աճով՝ 2019 թվականին Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվել է 28 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա՝ ավտոբաքեր, ավտոսանդուղքներ, փրկարարական մեքենաներ՝ հագեցած անհրաժեշտ գույքով և փոքր մեխանիզացիայով: Մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից հատկացվելու են ևս 22, իսկ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից` 26 միավոր հրշեջ-փրկարարական տրանսպորտային միջոցներ:

Հարկ է նաև նշել, որ 2019 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում հնարավոր չէ ապահովել արտակարգ իրավիճակներին, պատահարներին և այլ դեպքերին արձագանքման կազմակերպումը առանց լրացուցիչ վառելանյութի (35000 լիտր բենզին և 65000 լիտր դիզելային վառելիք` 42 մլն. 325 հազ. դրամ ընդհանուր արժեքով), որից 50000 լիտր վառելանյութը կլրացնի 2019թ.-ին ակնկալվող պակասորդը, իսկ 50000 լիտր վառելանյութը կպահեստավորվի 2020թ.-ի հունվար ամսվա համար:

Նախարարը բացի բենզինից, բարձրացրեց նաև գույքի ու մարտական համազգեստի հարցը։ Ասաց՝  բուսածածկ դժվարամատչելի վայրերի հրդեհների ժամանակ անհնար է կիրառել հրշեջ ավտոբաքեր, ուստի խիստ անհրաժեշտ է ստորաբաժանումներն ապահովել պարզագույն հրդեհաշիջման միջոցներով (150հատ բենզինային և 350 հատ մեխանիկական ուսապարկ-սրսկիչներ՝ 14 մլն. 700 հազար դրամ ընդհանուր արժեքով):

Փրկարար ծառայության հաշվեկշռում ներառված 70 բենզինային սրսկիչներից շահագործման պիտանի են ընդամենը 9-ը: 2019թ-ին ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից որպես նվիրատվություն Փրկարար ծառայությանն են տրամադրվել 180 հատ մեխանիկական ուսապարկ-սրսկիչներ, որնք բաշխվել են մարզային, Երևան քաղաքի և ՀՆՓԱԻԿ ստորաբաժանումներին՝ նվազագույն քանակությամբ, ինչը և քանակապես, և որակապես չի ապահովում հրդեհային կանչերի արձագանքման պատշաճ մակարդակ: 

Մարտական համազգեստով ապահովված է ՀՓՋ-ների երեք հերթափոխներից մեկը, չնայած այն հանգամանքին, որ մարտական համազգեստը հանդիսանում է անհատական օգտագործման գույք, ուստի անհրաժեշտ է 530 լրակազմ մարտական հագուստ՝ 95 մլն 400 հազ. դրամ ընդհանուր արժեքով, յուրաքանչյուր հերթափոխին մեկական լրակազմով (սաղավարտ, բաճկոն, տաբատ, գոտի, ձեռնոց, կոշիկ) ապահովելու համար:

«Մինչև հիմա ԱԻՆ-ը թափառող շների հետ կապված գործառույթներ չի արել։
Մենք սկսել ենք դա անել։ Պարոն Օսիպյանն ինձ ասեց, ահազանգ կար Վայոց Ձորից արջի հետ կապված, դրանք մեզ անհրաժեշտ են այդ աշխատանքների իրականացման համար»,-ասաց Ցոլակյանը։

Ձեռք բերվելիք սաղավարտները կունենան նկարահանման ու օնլայն հեռարձակման հնարավորություն, դա հրդեհների մարման ժամանակ կօգնի կառավարման կենտրոնին։
«Առանց այդ էլ մեր փոքր անձնակազմերը երբ մեկնում են դեպի վայր, մեկը սկսում է հեռախոսով նկարել, զբաղված է լինում ու որակ չկա»,-ասաց նախարարը։

Ցոլակյանն ասաց՝ նախագծի ընդունմամբ  կապահովվի  Փրկարար ծառայության բնականոն աշխատանքը, արագ արձագանքումը և փրկարարական աշխատանքները  կիրականացվեն ավելի բարձր և արդյունավետ մակարդակով:

Նախագծին դեմ քվեարկողներ չեղան, Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Կարո Փայլան. Անին տխուր է
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանը  մասնակցել է ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Գերմանացիներն Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։...
Աղբյուր` Panorama.am
19:44
Չարենցն ու Կոմիտասը
Թեև նրանք ժամանակակիցներ են եղել, սակայն երբեք չեն հանդիպել միմյանց: Չարենցը նրան առաջին և միակ անգամ տեսել է, երբ Կոմիտասը դագաղում է եղել:
Աղբյուր` Panorama.am
19:33
Գնաճ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում
2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.0 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2% գնաճ:...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ
Գաստրոէնտերոլոգ Թոմաս Ֆրիլինգը ներկայացրել է այն մթերքները, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:13
Թրամփը պահանջում է ՀԲ-ից Չինաստանին գումար չտալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Համաշխարհային բանկը պետք է դադարեցնի Չինաստանին վարկ տալ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:...
Աղբյուր` Panorama.am
19:04
Անգելա Մերկելն առաջին անգամ որպես կանցլեր այցելել է Օսվենցիմ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնավարման 14  տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Օսվենցիմ: Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեչիի...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հայկական գորգերի արտադրությունը 26.6%-ով աճել է
Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2019 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը:...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Մուհամմեդը»՝ ամերիկյան անունների թոփ տասնյակում
Մուհամմեդ» անունը առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ում ծնվող տղա երեխաների անունների թոփ տասնյակում։ Այս մասին գրում է gazeta.ru- ն` հղում...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ավստրալիա. կրակոտ պտտղահողմը ոչնչացրել է քաղաքը
Ավստրալիայի Քվինսլենդ նահագնի Բանդամբեում կրակոտ պտտղահողմը ոչնչացրել է մի շարք շենքեր, այգիներ: Բժշկական ծառայությունների տվյալներով, զոհեր...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ռոբերտ դե Նիրոյի ամենաբարդ դերը
«Օսկարի» դափնեկիր  Ռոբերտ դե Նիրոն պատմել է այն մասին, թե կինոյում մարմնավորած իր դերերից որն է եղել իր համար...
Աղբյուր` Panorama.am
18:25
Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: ԱԻՆ հաղորդմամբ, օդի...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոբելյան մրցանակը որևէ կերպ չի ազդի դրող Պետեր Հանդկեի կյանքի վրա
Ավտսրիացի գրող Պետեր Հանդկեն խոստովանել է, որ 2019 թվականի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալը ոչինչ չի փոխի իր կյանքում: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ցածր գնով բնակարաններ երիտասարդ ընտանիքներին. պայմաններն ու խնդիրները
Կառավարությունը քննարկում է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը...
Աղբյուր` Panorama.am
18:06
Լեդի Դիանայի հայտնի զգեստը վաճառվում է
Լեդի Դիանայի մի քանի զգեստ հանվել է վաճառքի: Աճուրդի գնորդների շրջանում հատուկ ուշադրության է արժանանում բրիտանացի դիզայներ Վիկտոր...
Աղբյուր` Panorama.am
17:57
Փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանավորվել է
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին,...
Աղբյուր` Panorama.am
17:54
Փյունիկը իր դժգոհությունն է հայտնել ՀՖՖ որոշման վերաբերյալ
Երևանի «Փյունիկը» հայտարարություն է տարածել ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 6-ին կայացած ժողովում ընդունած որոշման վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
17:50
Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա
Այսօր ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Ֆրունզեի փողոցի վրա գտնվող 154 դպրոցի և 126 մանկապարտեզի արանքում թափառող շները հարձակվել են 17-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:42
Մինսկում ընթանում են բողոքի ակցիաներ Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բողոքի ակցիա է անցկացվում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն։ Ըստ աղբյուրի, այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:36
«Զվարթնոցի» աշխատակիցը գտել է 4000 ԱՄՆ դոլար ու հանձնել գտնված իրերի բաժին
«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից  հերթական անգամ հայտնաբերվել է գումարով պայուսակ:...
Աղբյուր` Panorama.am
17:24
Հրանուշ Խառատյան․ Կեղծիքը պատմության մեջ քաղաքական ծրագիր է, որը ոչ միայն ինչ-որ ինֆորմացիա պնդելն է, այլ նաև այն շրջանցելը
«Թուրքերի ու ադրբեջանցիների կողմից պատմության կեղծումը նոր բան չէ և ոչ էլ անակնկալ է։ Դեռևս Քեմալ Աթաթուրքը հիմնադրեց պատմության ձևավորման...
Աղբյուր` Panorama.am
17:17
Տնտեսագետների քննադատություններին նորմալ ենք վերաբերվում. Ջանջուղազյան
Տնտեսական քաղաքականության ուղղությունները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում։ Այս մասին այսօր լրագրողների հետո հանդիպման ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:12
2019-ի վատագույն ֆիլմերը
Variety հրատարակության կինոքննադատներ Փիթեր Դեբրուժն ու Օուեն Գլիբերմանը կազմել են 2019 թվականի վատագույն ֆիլմերի հակավարկանիշը: Ցուցակում 10...
Աղբյուր` Panorama.am
17:04
31 տարի առաջ ավերիչ երկրաշարժը խոցեց իմ հայ եղբայրներին. Դավիդ Կամպանյա
«31 տարի առաջ ավերիչ երկրաշարժը խոցեց իմ հայ եղբայրներին»,- այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է  «Լոռի» ֆուտբոլային...
Աղբյուր` Panorama.am
16:55
Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել
Ռուսաստանի ամենամեծ թանգարանն այսօր նշում է հիմնադրման 255-ամյակը:
Աղբյուր` Panorama.am
16:44
Այսօր Չարենցավանը կունենա աղբը վերամշակող ռեակտոր
Մինչ Երևանի քաղաքապետարանը  գունավոր տոպրակներ է բաժանում աղբի  տեսակավորման համար, հանրապետության մյուս քաղաքներն  արդեն ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Էրդողանին հրավիրել են Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրատոմս է փոխանցվել՝ մասնակցելու 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվակում կայանալիք Հայրենական Մեծ...
Աղբյուր` Panorama.am
16:24
Երկու հոգի ծխահարվել է տանը բռնկված հրդեհից
Այսօր  ժամը 11:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի...
Աղբյուր` Panorama.am
16:12
Պետական պարտքի ավելի ցածր ցուցանիշ կունենանք, քան կանխատեսվում էր. Ատոմ Ջանջուղազյան
2019-ի թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` այս տարվա վերջին ավելի ցածր պետական պարտք կունենանք։ Այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
16:08
«Թալիշական սփյուռք» ՀԿ նախագահ Շաբանով․ Ադրբեջանն ամեն գնով հեռացնում է բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից
Panorama.am-ի հարցազրույցը ՌԴ «Թալիշական սփյուռք» ՀԿ-ի նախագահ Իսմայիլ Շաբանովի հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}