Ուկրաինայի խորհրդարան է անցել հինգ ուժ
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է կիրակի կայացած Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվարկը։ Գազետա.ռու-ի հաղորմամբ, նշված է ԿԸՀ կայքում։
Արդյունքների համաձայն, Ուկրաինայի խորհրդարան է անցել հինգ կուսակցություն՝ նախագահ Վլադիմիր Զելենսոկւ «Ժողովրդի ծառա» (43,16%), Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր պլատֆորմ – Հանուն կյանքի» դաշինքը (13,05%), Յուլիա Տիմոշենկոյի «Բատկևշինա» (8,18%), երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» (8,10%) և երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» (5,82%) կուսակցությունները։
Հաղորդվել էր, որ նորընտիր Գերագույն ռադայի առաջին նիստը նախատեսվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Զելենսկուն ուկրաիներենով է շնորհավորել
- Զելենսկու կուսակցությունը ստանում է Ռադայի տեղերի ավելի քան 42 տոկոսը