Իրավունք 14:57 26/07/2019

«Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է #ես_իրավունքի_դեսպան_եմ նախաձեռնությունը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը տարածել է հայտարարություն  հուլիսի 16-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացված քննչական գործողությունների վերաբերյալ։

«Այդ հանգամանքը ստացել է մեծ հանրային հնչեղություն՝ պայմանավորված մեկ այլ քրեական գործով նույն դատավորի կայացրած ոչ իշխանահաճո դատական ակտի հետ։

Դատավորի աշխատասենյակում կատարվել են ինչպես օրենքով նախատեսված, այնպես էլ չնախատեսված քրեադատավարական գործողություններ (համակարգչի կոշտ կրիչի առգրավում, խուզարկություն՝ օրենքով նախատեսված, աշխատասենյակի մուտքի դռան կնիքում՝ օրենքով չնախատեսված): Այդ գործողությունները կատարվել են դատավորի կողմից փաստաթուղթ կեղծելու ենթադրյալ փաստի առթիվ քննվող մի քրեական գործով։ Ընդ որում, նույն փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել էր 2019թ․ փետրվարին, մերժումը հաստատվել էր դատախազի և դատարանի կողմից, իսկ դատավոր Գրիգորյանի կողմից հայտնի քրեական գործով ոչ իշխանահաճո որոշում կայացնելուց մի քանի օր անց՝ մայիսի 22-ին, դիմողը «առավել հիմնավոր փաստարկներ» է ներկայացրել Գլխավոր դատախազություն (!), և դրանց հիման վրա քրեական գործը հարուցվել է։

Այսպիսով, քրեական գործի հարուցումն ինքնին խնդրահարույց է, քանի որ անհնար է չնկատել պատճառական կապը դատավոր Գրիգորյանի ոչ իշխանահաճո որոշման և դրան անմիջապես հաջորդած՝ քրեական գործի հարուցման միջև։

Այդ պատճառական կապը է՛լ ավելի հստակ է, եթե հաշվի են առնվում դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների ժամանակ թույլ տրված՝ քրեադատավարական և սահմանադրաիրավական կոպիտ խախտումները։ Մասնավորապես՝

1) Քննիչը, նախ, կայացրել է դատավորի համակարգչի կոշտ կրիչն առգրավելու մասին որոշում և ներկայացել է դատարան՝ իր որոշումը կատարելու՝ այդ մասին նախապես իրազեկելով Բարձրագույն դատական խորհրդին, սակայն իր աշխատասենյակում գտնվող դատավորին թույլ չի տվել մասնակցել իր իսկ համակարգչից առգրավում կատարելու քննչական գործողությանը։ Դա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 227 և 228 հոդվածների կոպիտ խախտում է, քանի որ առգրավման առարկան տնօրինող անձին պետք է հնարավորություն տրվի կամովին հանձնելու այն։ Լուրջ խնդիր է նաև այն, թե արդյոք տվյալ քրեական գործով պարզման ենթակա տվյալները ողջամտորեն կարող էին հայտնաբերվել դատավորի աշխատանքային համակարգչից, թե դա միայն պատրվակ էր դատավորի համակարգչում առկա տեղեկատվությանը հասանելիություն ապահովելու համար։ Դատավորին զրկելով մասնակցել քննչական գործողությանը՝ քննիչը նաև զրկել է դատավորին Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված երաշխիքից, այն է՝ «Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում ․․․ դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին և համապատասխան դատավորին։»

2) Առգրավումը «բարեհաջող» ավարտելուց հետո, քննիչի մոտ անհասկանալիորեն և անբացատրելիորեն առաջանում է դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում խուզարկություն իրականացնելու մտադրություն։ Դրա տրամաբանությունն անհասկանալի է, քանի որ քննիչն արդեն իսկ վերցրել էր իր որոշմամբ նշված առարկան։ Ավելին՝ օրենքից չբխող և անտրամաբանական այդ մտադրությունն իրականացնելու համար քննիչը կնիքում է դատավորի աշխատասենյակի դուռը և հանձնարարում ոստիկանին ապահովել աշխատասենյակ որևէ անձի մուտքի բացառումը՝ մինչև խուզարկության դատական թույլտվության ստացումը։ Դատավորի աշխատասենյակի դուռը կնիքելու լիազորություն քննիչը որևէ օրենքով չունի, ուստի կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, համաձայն որի՝ պաշտոնատար անձը կարող է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենքով։ Օրենքի ակնհայտ խախտումից զատ՝ հարկ է նկատել, որ այլ պետությունների փորձը թույլատրելի է համարում նման միջոցների ձեռնարկումը միայն հանցանքի վայրի (դեպքի վայրի) պարագայում։ Փաստորեն, քննիչը համարել է, որ դատավորի աշխատասենյակը հանցագործության կատարման վայր է։

3) Խուզարկության միջնորդությունը հիմնավորումը եղել է այնպիսին, որ նույն հիմնավորմամբ հնարավոր է յուրաքանչյուր քաղաքացու բնակարանը կամ աշխատասենյակը խուզարկել։ Բացի այդ, քննիչը միջնորդել է թույլատրել խուզարկությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել ոչ թե կոնկրետ առարկա, այլ անորոշ շրջանակի առարկաներ («քրեական օրենսգրքով արգելված իրեր և առարկաներ»)։ Նման միջնորդությունը անհեռանկար կլիներ ցանկացած քաղաքացու նկատմամբ, սակայն տվյալ գործով դատարանի կողմից բավարարվել է «քրեական գործով նշանակություն ունեցող իրեր և առարկաներ հայտնաբերելու համար»։ Դատարանի որոշումից չի երևում, որ իրականացվել է առկա իրավաչափ շահերի ողջամիտ հավասարակշռում։ Հակառակը՝ դատարանի բերած պատճառաբանությունը՝ «բոլոր հանցանքները բացահայտելու պարտականությունը», կարող է կիրառելի լինել բոլոր հնարավոր և անհնարին դեպքերում, և անհասկանալի է՝ ինչ պետք է լիներ, որ դատարանը մերժեր քննիչի միջնորդությունը։ Այլ կերպ՝ այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ էր այնուհանդերձ փնտրում քննիչն իր վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում։

4) Դատավորի և նրա օգնականի աշխատասենյակի խուզարկության ապօրինի որոշման հիման վրա քննիչը վերադարձել է դատարանի շենք և ձեռնամուխ եղել խուզարկության իրականացմանը։ Այս անգամ դատավոր Գրիգորյանը մասնակից դարձվել է խուզարկությանը, սակայն քննիչը գրավոր մերժել է խուզարկությանը ներգրավել դատավոր Գրիգորյանի փաստաբանին՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները։ Առհասարակ, մեր իրավական համակարգը վաղուց հաղթահարել էր փաստաբանի գործունեության նկատմամբ նման կարծր և ապօրինի խոչընդոտները, և հիմա դրանք կրկին վերադառնում են։

5) Քննիչը խուզարկության պարագայում ևս դատավորին զրկել է Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված երաշխիքից, այն է՝ մեկ օր առաջ քննչական գործողության մասին իրազեկվելու իրավունքից։ Դա կարելի է մեկնաբանել նաև, որ քննիչը դատավորին չի համարել «Քրեական հետապնդման մեջ չգտնվող», քանի որ նշված երաշխիքը վերաբերում է միայն Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորներին։

6) Խուզարկությունը կատարվել է ոչ միայն դատարանի թույլատրած տարածքում՝ դատավորի աշխատասենյակ և դատավորի օգնականի աշխատասենյակ, այլ նաև դատավորի գործավարի աշխատասենյակում։

7) Խուզարկության արդյունքում վերցվել են էլեկտրոնային կրիչներ, որոնց կապը քննիչի վարույթում գտնվող գործի հետ որևէ կերպ չի հիմնավորվել։ Ավելին, այդպիսի կրիչների մի մասը վերաբերել են բոլորովին այլ գործի, և քննիչը, համոզվելով դրանում, այնուհանդերձ առգրավել է այդ կրիչները՝ դուրս գալով խուզարկության մասին դատարանի թեկուզ ապօրինի, բայց այնուհանդերձ որոշ սահմանափակումներ դնող որոշման շրջանակից։

8/ ՀՀ նախադեպային իրավունքն իրավաչափ չի համարում դատավորի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելը՝ շրջանցելով Դատական իշխանության անկախության երաշխավոր մարմնի ընթացակարգերը (քրեական հետապնդման սկսելու թույլտվություն, և այլն)։ Եթե այդ նախադեպը հաստատած գործով («Լևիկ Պողոսյանի» նախադեպ, 2011թ․ դեկտեմբերի 22) ընդամենը եղել էր քրեական գործի հարուցում՝ դատավորի անվան մատնանշմամբ, ապա տվյալ դեպքում առգրավվել է դատավորի համակարգիչը, խուզարկվել է նրա աշխատասենյակը, վերցվել են բազմաթիվ էլեկտրոնային կրիչներ, ինչն ակնհայտորեն վկայում է դատավորի նկատմամբ փաստացի կասկածի առկայության մասին։ Ի դեպ, քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նույնպես առկա է ձևակերպում՝ թե իբր դատավոր Գրիգորյանը «կատարել է պաշտոնական կեղծիք»։

Մեր համոզմամբ՝ այս ապօրինությունները կարող են բացառությունից վերածվել կանոնի, եթե մեր հանրությանը չհաջողվի ձևավորվել դրանց մերժման հաստատակամություն։ Այդ նպատակով «Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է #ես_իրավունքի_դեսպան_եմ նախաձեռնությունը՝ դիմելով մեր պետության իրավական բնույթը արժևորող բոլոր ուժերին ու անհատներին, և խնդրելով նշված հեշթեգով հանդես գալ դատավորին, իրավունքը և պետությունը պաշտպանելու իրենց հաստատակամությունն արտահայտող խոսքով»,-ասված է հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}