Դատարանը թույլ է տվել Թրամփին բյուջեից գումար հատկացնել Մեքսիկայի հետ պատի կառուցման համար
ԱՄՆ գերագույն դատարանը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք ունի Պենտագոնի բյուջեից 2,5 միլիարդ դոլար տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Բի-ԲԻ-Սի-ի հաղորդմամբ, դատարանը չեղարկել է Կալիֆորնիա նահանգի դաշնային դատարանի որոշումը, որն արգելել էր ծախսել բյուջեի միջոցները պատի կառուցման համար։
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը եղել է 2016 թ. քարոզարշավի ժամանակ Թրամփի նախընտարական խոստումը։ Նախագահի այդ որոշման դեմ է արտահայտվել Դեմոկրատական կուսակցությունը և ԱՄՆ կոնգրեսում նրա ներկայացուցիչները։
Թրամփն իր հերթական գրառմամբ Գերագույն դատարանի որոշումն անվանել է մեծ հաղթանակ։