Կարծախի բնակիչներին ձերբակալել են խմբակային բռնության կազմակերպման մեղադրանքով
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, սահմանային ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել է Կարծախ գյուղի երեք բնակիչները՝ Ա. Չոբանյանը, Ա. Թագվորյանը եւ Կ. Կարապետյանը: Jnews-ի հաղորդմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության մեղադրանքով, դատական որոշման հիման վրա, ձերբակալվել է Կարծախ գյուղի երեք բնակիչ:
353-րդ հոդվածը նախատեսում է այնպիսի հանցանք, ինչպիսին է «դիմակայում, սպառնալիք կամ բռնություն հասարակական կարգի պահապանի կամ այլ պետական ծառայողի նկատմամբ»: Երկրորդ կետը նախատեսում է նույն գործողությունը մի խումբ անձանց կողմից եւ պատժվում է ազատազրկմամբ 2 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ