Քաղաքական 13:08 30/07/2019 Հայաստան

Չի կարելի լռել, համակերպվել, չտեսնելու տալ. Էլինար Վարդանյան

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ

Հայաստանում  դատաիրավական բարեփոխումների  նպատակ է ընտրված՝ համակարգը սեփական շահերին ծառայեցնելը: Օր օրի սա ավելի նկատելի  է դառնում, ստանալով բացահայտ ամենաթողության դրսևորումներ։  Առաջնորդվելով քաղաքական ցանկություններով, դատաիրավական բարեփոխումների քողի տակ իրականացվում է տոտալ ճնշում դատական համակարգի նկատմամբ: Այս պրոցեսը վտանգավոր է ոչ միայն իրավական համակարգի համար, այլ ընդհանրապես երկրի զարգացման: Չի կարող խոսք լինել երկրի հետագա  զարգացման մասին, երբ դատական համակարգը հիվանդ է, իսկ իշխանությունները դեղամիջոց փնտրելու փոխարեն փորձում են այն պարզապես ծառայացնել իրենց շահերին՝ ճնշելով և ազդելով համակարգի վրա:

1. Դատավորի նկատմամբ «պատժիչ» գործողությունների իրականացում. Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը ոչ այլ ինչ է, քան պատժիչ գործընթաց, որի միակ պատճառը իշխանության համար ոչ հաճո որոշման կայացումն էր, իսկ նպատակը՝ ազդել մյուս դատավորների որոշումների վրա։ Սա վտանգավոր գործընթաց է, որի խորացման դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել: Այս որոշումը ցուցիչ է, որ ցանկացած դատավորի կողմից գործադիր իշխանության համար ոչ ցանկալի դատական ակտը թիրախավորում է տվյալ դատավորին: Եվ պետք չէ համեմատականներ անցկացնել նախկին իշխանությունների և նախկին դատական համակարգի հետ, դա միայն լավ առիթ է սեփական անկարողությունն ու իրավական նիհիլիզմը արդարացնելու համար:

Ի՞նչ պետք է ակնկալել իրավաբանական համայնքից: Այստեղ պետք է գործի կոլեգիալ համերաշխության սկզբունքը: Իրավաբանական համայնքը պետք է հակազդի երկրի իրավական հիմքերը խարխլող այս գործընթացին։ Դատավորները պետք է հայտարարեն իրենց անհամաձայնությունը դատական իշխանության անկախությանը միջամտելու և դատավորներին նման աննախադեպ ճնշման ենթարկելու փորձերին: Հիմա լռելու ժամանակը չէ.  գործող դատարավորների մեջ կան շատ գրագետ ու պարկեշտ անձիք, ովքեր իրենց ձայնը պետք է կոնսոլիդացված բարձրացնեն։ Դատավորները պետք է հաստատեն իրենց աջակցությունը դատավոր Գրիգորյանին և ցանկացած դատավորի, ով կենթարկվի իր մասնագիտական գործունեության հետ կապված հետապնդման։

2. Երկրում ընթացող իրավական պրոցեսները շատ վտանգավոր հետևանքներ են գուժում: Որևէ մեկը թող չկարծի, որ եթե ինքն այսօր չկա դատաիրավական պրոցեսում, վաղն այդ պրոցեսները իրեն չեն առնչվելու: Եթե մեկը այսօր  տաքուկ տեղավորված է, և կողքից է հետևում այլոց հանդեպ կատարվող անարդարություններին և դատաիրավական ռեպրեսիվ մեքենային, ապա դա խիստ ժամանակավոր կոմֆորտ է։  Ռեպրեսիվ համակարգի ձևավորումն ունի խորը վտանգներ, որը բերելու է իրավական տեռորի, իրավական համակարգի կազմալուծման, որի տակ հայտնվելու են բոլորը։

3. Լիակատար կառավարելի համակարգերի ստեղծում. Պարզվում է բարեփոխման կարիք ունի միայն դատական համակարգը, իսկ ՀՔԾ-ն ու դատախազությունը, որոնք անում են քո ուզածը, արդեն բարեփոխված են, արդեն վստահելի են, արդեն նորն են, իսկ, օրինակ Սահմանադրական դատարանը՝ ոչ: Ծրագրավորվել են հատուկ քայլեր, «ճգնաժամեր», որոնք դատական իշխանության բարեփոխման անվան տակ ձգտում են կառավարելի դարձնել այն: Սա այնքան ակնհայտ  ու անթաքույց է արվում, որ հուշում  է իշխանության մեջ խորքային անվստահության ու տագնապների մասին։

Հետևություն.
Իրավական ռեպրեսիվ համակարգի ինտենսիվ  ձևավորման միտումները մեզ չի թողնում հանգիստ մտածելու ժամանակ: Պետք է մշակվեն և իրականացվեն հստակ քայլեր, որոնք ուղղված կլինեն իրավական համակարգի դեմ քաղաքական ոտնձգությունների կանխմանը.

1. Նոր կառույցների ձևավորում՝ իրավական համակարգի ռեպրեսիային հակազդելու համար: Կառույցներ, որոնք կենտրոնացած կլինեն թե տոտալ խախտումերի փաստահավաք գործառույթով, թե հասարակության տարբեր խմբերի իրավական աջակցության գործում։

2. Իրավաբանական համայնքի կոնսոլիդացիա՝ անկախ քաղաքական հայացքներից: Զրոյական նշանակություն ունի, թե ինչպիսի քաղաքական հայացքներ ունեն իրավաբանները, փաստաբանները. Պարզապես չի կարելի մի կողմ քաշված լուռ հետևել, թե ինչպես է կազմալուծվում առանց այդ էլ իրապես բարեփոխման կարիք ունեցող համակարգը: Թե ինչպես է  մի վատ համակարգից ձևավորվում նոր «Հրեշ»։
3. Արհմիությունների ձևավորում. Չափազանց կարևոր է այս փուլում անկախ արհմիությունների ձևավորումը, տեղերում սեփական իրավունքների ամենօրյա պաշպանության համար։ Դատավորների նկատմամբ պատժիչ գործողությունների ուղղակի ազդեցություններից մեկը լինելու է  տարբեր ոլորտներում մարդու իրավունքների  զանգվածային խախտումները: Իջևանյան դեպքերը ուղղակի կարող են դառնալ խաղի կանոն։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Ճեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}