Ռուսաստանը Հնդկաստանի հետ ավիացիոն հրթիռների մատակարարման պայմանագիր է կնքել
Ռուսաստանը տարբեր նշանակության շուրջ 1000 ավիացիոն հրթիռ կմատակարարի Հնդկաստանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի ծառայությանը:
Ըստ աղբյուրի՝ գործարքի մանրամասներն առայժմ չեն բացահայտում:
Ավելի վաղ, ANI-ին գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի կառավարության աղբյուրը, հաղորդել էր, որ Դելին և Մոսկվան պայմանագիր են ստորագրել «օդ-օդ» Р-27 դասի ավիացիոն կառավարվող հրթիռների վերաբերյալ՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերից Су-30МКИ կործանիչների սպառազինության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան