ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:53 30/07/2019

Ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորում ՀՀ սահմանները, և ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ը.168.am

168.am-ը գրում է. «Վերջին օրերին հակառակորդի ակտիվություն է նկատվում ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայ-ադրբեջանական սահմանին  հուլիսի 27-ին սրացում էր գրանցվել։

«Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող»,- հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։  Հաջորդ օրը հերթական ողբերգական դեպքն էր գրանցվել։ « ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն  Հովհաննիսյանը՝ ցավակցություն հայտնելով Արմանի հարազատներին։

Հիշեցնենք, որ այս ամիս հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել նաև Նախիջևանի ուղղությունից։

Նախորդ շաբաթ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ սահմանային որոշ հատվածներում առկա է վերահսկելի լարվածություն, պատճառն ինժեներական աշխատանքներն են։ Նախիջևանի ուղղությունից արձակված կրակոցների վերաբերյալ նախարարն ասել էր․

«Կրակոցը եղել է ո՛չ նպատակային, ո՛չ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի չկրկնվեն էդ դեպքերը»:

Նախարարը նաև խոսել էր Դուշանբեի պայմանավորվածությունների մասին՝ ասելով, թե անհրաժեշտության դեպքում այդ կապը հաստատվում է ադրբեջանական կողմի հետ։ Սակայն այս փուլում Դուշանբեի պայմանավորվածություններն այլևս չեն գործում այնպես, ինչպես ամիսներ առաջ։

Նշենք, որ վերջերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ Դուշանբեն պետք է դառնա Դուշանբե պլյուս։ «Իրադրությունը և լարվածությունն ի ցույց դրեցին, որ մենք կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ, և այդ առումով, երբ մենք ունենք զոհեր, երբ ունենք զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունն այնպիսի գործառույթների, ինչպիսիք են, օրինակ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը և այդ մոնիտորինգի կարողությունների ուժեղացումը: Սանկտ Պետերբուրգը և Վիեննան դրա մասին են: Մեզ համար նախևառաջ էական են հենց այդ բովանդակային գործիքները, որոնց գաղափարը կա, և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել խաղաղ գործընթացին նպաստող միջավայրը»,- ասել էր Մնացականյանը:

ՀՀ սահմանային միջադեպերից հետո որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի իրավիճակին, քանի որ թիրախում ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմաններն են ուղղակի կերպով, ինչը, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, պետք  է դիտարկվի՝ որպես ագրեսիա հենց ՀԱՊԿ-ի դեմ։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանն ասաց, որ ըստ էության նոր բան տեղի չի ունենում հայ-ադրբեջանական սահմանին, որովհետև նախկինում բոլոր հնարավոր ուղղություններով էլ եղել է լարվածություն։

Բայց այս փուլում, նրա խոսքով, երբ ՀՀ-ում իշխանություն  է փոխվել, որով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել արտաքին քաղաքական կյանքում, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԼՂ հակամարտության գոտիներում, այս կրակոցները կարող են տարբեր նպատակներ ունենալ։ Առաջինը, ըստ նրա, ՀՀ նոր իշխանությունների և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցում տեղի ունեցած հնարավոր փոփոխությունները ստուգելը կարող է լինել։

«Չի բացառվում, որ հակառակորդը փորձի ՀԱՊԿ-ի կայունությունը, ՀՀ պահանջներին արձագանքելու կարողությունն ու ցանկությունը փորձարկել նոր իրավիճակում, երբ ՀՀ-ում իշխանություն է փոխվել, որը մի շարք խնդիրներ է բարձրացնում ՀԱՊԿ-ում՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում հաստատված կանոնները պետք է գործեն։ Հիշեցնեմ նաև, որ, եթե չեմ սխալվում, տևական ժամանակ անդամ երկրները համաձայնության չէին գալիս ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղար նշանակելու հարցի շուրջ նախորդ քարտուղարի պաշտոնանկությունից հետո, որը որոշակի հարցեր էր առաջացրել ՀԱՊԿ ղեկավարների մոտ։

Այնուամենայնիվ, գուցե փորձ է արվում ստուգել, թե ինչպես են գործելու ՀԱՊԿ կանոններն այս փուլում, որքանով է փոխվել ՀԱՊԿ-ի նշանակությունը, գործունեությունը վերջին իրադարձությունների հետևանքով, քանի որ տևական ժամանակ ՀԱՊԿ ղեկավարները լուրջ հարցեր են քննարկել ՀԱՊԿ-ի նշանակության մասին և միայն վերջերս են համաձայնություն ձեռք բերել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման վերաբերյալ։

Սրանով ստուգվում է նաև այն, թե ինչ իրավիճակում ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով, քանի որ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել միայն ՀՀ դիմումի դեպքում։ Նախկինում հայկական կողմը սովորաբար հրաժարվել է դիմել ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ հայկական ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը։ Իսկ ՀՀ նոր իշխանությունները ՀԱՊԿ-ում այլ քաղաքականություն են վարում»,- ասաց Թրեյսի Ջերմանը։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:44
Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում. Արցախի Հանրապետություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արցախի իշխանությունների հայտարարությունը Ֆրանսիայի սենատի...
Աղբյուր` Panorama.am
23:53
Ավետիք Իշխանյանին ոստիկանության բաժին տանելու հիմքերը բացակայել են. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ ասվում է. Այսօր «Հայաստանի հելսինկյան կոմիտե»...
Աղբյուր` Panorama.am
23:18
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքական պատվերներ կատարող մարմին է. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա, և սահմանադրորեն ընտրվեն նոր վարչապետ և իրավասու կառավարություն.ՌՀՄ
Նոյեմբերի 24-ին Երևանում  Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել կլոր սեղան, որը...
Աղբյուր` Panorama.am
22:36
ՄԻՊ աշխատակազմ. Արման Թաթոյանի դեմ կեղծ օգտահաշիվներից հարձակումները կազմակերպվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից
Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում ենք անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որևէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը
Աղբյուր` Panorama.am
22:31
Ֆրանսիայի ԱԳՆ․ Ֆրանսիայի կողմից ԼՂ ճանաչումը օգուտ չի տա ոչ Հայաստանին, ոչ ԼՂ ժողովրդին, ոչ մեկին
Ֆրանսիայի Հանրապետության Սենատն այսօր քննարկեց ու ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին»...
Աղբյուր` Panorama.am
22:10
Հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
22:07
«Ռադդ քաշի, թշվառ». Ինչպես են քաղաքացիներն արձագանքում Փաշինյանի պատմականի մասին գրառմանը
«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել...
Աղբյուր` Panorama.am
21:48
Վանեցյան. Չինական տարբերանշանով անհասկանալի համազգեստով մարդիկ կրիմինալի ներկայացուցիչներ են
«Եղան բազում հայտարարություններ, որ չինական տարբերանշանով անհասկանալի համազգեստով մարդիկ ոստիկանության հետ որևէ կապ չունեն։ Դրանք...
Աղբյուր` Panorama.am
21:19
Գևորգ Դանիելյան. Գերիների հետ կապված առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել Լարիսա Ալավերդյանը
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր գերեվարված երիտասարդների հարցն այսօր թիվ մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:17
Ֆրանսիայի Սենատը ընդունեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը
Րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման...
Աղբյուր` Panorama.am
20:41
60 տարեկանում մահացել է Դիեգո Մարադոնան
Արգենտինայում 60 տարեկան հասակում մահացել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական НТВ լրատվամիջոցից։...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ֆրանսիայի սենատոր․ Հայերին մարդկության պարտքը մենք այսօր պետք է ստանձնենք՝ ընդունելով Արցախի ճանաչման բանաձևը
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը քննարկում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:...
Աղբյուր` Panorama.am
20:29
Մենք այնքան «չմո» ենք ,որ ոչ միայն համակերպվել ենք Արցախի մոտ 72%-ի կորստի,այլև չենք պահանջում կապիտուլացիա ստորագրած իշխանության հրաժարականը․ Ս․ Պետրոսյան
Դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից մենք որպես ժողովուրդ չունենք նրա հրաժարականի հանրային պահանջ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
20:12
Սրանք իմ անձի դեմ ուղղված գործողություններ են,ես չեմ ասում, որ սա քաղաքական հետապնդում է․Արա Սաղաթելյան
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՔԾ։ «Ինձ հրավիրել էին ցույցերի կազմակերպման և...
Աղբյուր` Panorama.am
19:54
Բաթումիի «կովիդ հյուրանոցներից» մեկում հիվանդը հարձակվել է բուժքրոջ վրա
Բաթումիում՝ «կովիդ հյուրանոցներից» մեկում, վարակվածներից մեկը հարձակվել է բուժքրոջ վրա, ապա ինքնավնասում կատարել: Դեպքը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արման Դիլանյանը մասնակցել է ԵԱՏՄ դատարանի միջազգային խորհրդաժողովին
 2020 թվականի նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսաուղերձով մասնակցել է Եվրասիական տնտեսական միության...
Աղբյուր` Panorama.am
19:36
Օր չկա, որ Ալիևը քեզ ծաղրի առարկա չդարձնի, իսկ դու խոսելու տեղ չունես․Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ, հարցազրույցումդ ասում...
Աղբյուր` Panorama.am
19:32
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հրավիրվել են Հատուկ քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:29
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:27
Լուիզ Մուշիկիվաբոն կարևորել է գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Yerevan.Today․ՀՀ ֆինանաների նախարարը 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին
ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության  գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Հենց թողնում ենք առաջնագիծը հակառակորդը գալիս է ու մտնում․Ալբերտ Բաղդասարյան
Մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնք անհևրաժշտ է հաշվի առնել, մասնավորապես՝ սահմանների պահպանման հետ կապված։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ռոնալդուն, Մեսսին և Լևանդովսկին հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ, ներկայացրել է  տարվա լավագույն խաղացողի, լավագույն դարպասապահի և լավագույն մարզչի...
Աղբյուր` Panorama.am
18:41
«Բերձորը տալի՞ս ենք, թե՞ չէ». Քաղաքի բնակիչներն ակնկալում են պաշտոնատար անձանց հստակ պատասխան
Բերձոր քաղաքում այսօր առավոտից բնակիչները մտահոգված են, տարակուսած, միմյանց տեսնելիս առաջինը հարցնում են՝ Բերձո՞րն էլ են տալիս։ Հարցի պատասխանն...
Աղբյուր` Panorama.am
18:14
Փաշինյանը ներկայացրել է գերեվարված անձանց հետվարադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և...
Աղբյուր` Panorama.am
18:08
Լևոն Արոնյանը նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր
Երևանցի  Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը Skilling Open 2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարում։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Այսուհետ՝ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով
Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:43
«Հաղթական կամարների վրա ոտքերը չռած «հաղթում էիք». վայելեք ձեր ստեղծած քաոսը․․․». Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցռան Վերգոներ, ձեզ թվում էր՝ ֆեյսբուքով են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}