Գյուլնարա Շահինյան. Հայաստանում երեխաները հիմնականում շահագործվում են հենց երկրի ներսում
Ընտանական բռնության զոհերը Հայաստանոմ և ողջ աշխարհում դառնում են խոցելի խումբ թրաֆիքինգի համար։ Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված «Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում և աշխարհում» թեմայով ասուլիսում ասաց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր խորհրդի անդամ Գյուլնարա Շահինյանը։
Նա նշեց, որ Հայաստանում բավականին աշխատանք է կատարել թրաֆիքինգի դեմ պայքարելու գործում, սակայն անելիքներ շատ կան։
«Թրաֆիքինգը դինամիկ երևույթ է, փոփոխվում է այն պահանջի նկատմամբ, որը կա դաշտում։ Դաշտում կա աշխատանքի, աշխատուժի պահանջարկ, թրաֆիքինգն այդ տեղը զբաղեցնում է, եթե չկան պաշտպանական մեխանիզմներ, օրենքներ։ Թրաֆիքինգի համար դաշտը մեծ է, բազմադեմ է, անընդհատ պետք է պայքարել, միջոցներ ձեռնարկել։ Թրաֆիքինգը խոցելիության շահագործում է, ցանկացած ձևի խոցելության»,- ասաց Գ. Շահինյանը։
Նրա նշեց, որ վերջին տվյալներով, աշխարհում 28 միլիոն մարդ դարձել է թրաֆիքինգի զոհ։
«Բայց չեմ հավատում այդ թվերին։ Դրանք միայն այն թվերն են, որոնք գրանցվել են, ոստիկանության, դատարանի կողմից, բայց թրաֆիքինգն ընդհատակյա երևույթ է, դրանից շատ ավելին գտնվում է ընդհատակյա վիճակում, պետք է միջոցներ ձեռնարկել»,- նշեց նա։
Գ. Շահինյանի խոսքով, այսօր ավելի շատ խոսվում է թրաֆիքինգի մասին հենց երկրի ներսում, մարդիկ շահագործվում են երկրի ներսում, ինչը վտանգավոր երևույթ է։
Ներկայացված տվյալներով, թրաֆիքինգի զոհերի մոտավորապես 70 տոկոսը կանայք են, հիմնականում մարմանավաճառության համար, սակայն, նա նշեց, որ նույնպես կասկածելի թիվ է։
Բանախոսը նշեց, որ Հայաստանում կան բավականին շատ մեխանիզմներ, սակայն տրված չեն այն կարևոր ֆունկացները, որոնք կարող են օգտագործել ու անել իրենց աշխատանքը։ Նա կարևորեց ինստիտուցիոնալ մեխանիզմների ուժեղացումը։
Գ. Շահինյանը նշեց, որ Հայաստանը չունի տվյալների բազա, սակայն այն կարևոր է, ինչը կօգնի, որպեսզի ծրագրերը լինեն ավելի մարդակենտրոն, արդյունավետ։
Նրա խոսքով, աշխատանքային շահագործման դեպքերը դժվար է բացահայտել, եթե չկա աշխատանքային ինսպեկցիա։ Նա նշեց, որ Հայաստանում ևս սա լուրջ խնդիր է, ինչի համար կարևորում է աշխատանքային ինսպեկցիայի ներդրումը։
Հարցին, թե Հայաստանում ինչպիսի՞ պատկեր է, նա ասաց, որ տղամարդիկ աշխատանքային թրաֆիքինգի համար հիմնականում գնում են ՌԴ, շահագործվում են ՌԴ-ում, կանայք աշխատանքի, մարմնավաճառության դաշտում են, երեխաները՝ հիմնականում հարկադիր աշխատանքի դաշտում։ Երեխաները հիմնականում շահագործվում են հենց երկրի ներսում։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան