Լոռիում փայտանյութով բեռնված մեքենա են հանձնել ոստիկանությանը
Այսօր՝ ժամը 01:07-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները ՀՀ Լոռու մ., Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով:
Տեսչական մարմնից հայտնում են, որ վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։
Մեքենան հանձվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն:
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ևս մեկ անգամ, հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտանյութի տեղափոխումից»,- նշում են Տեսչական մարմնից։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
- Փաշինյան. Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ
- Ապօրինի ծառահատումներ Լոռիում
- Ապօրինի ծառահատումների գործով մեղադրանքներ են առաջադրվել 17 անձի. պատճառված վնասը կազմում է 1 մլրդ 597.6 մլն դրամ
- «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների դեպքի քրեական գործով ձերբակալվել է երկու անձ
- «Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր
- Անտառտնտեսության տնօրենը ապօրինի ծառահատումների փաստեր է թաքցրել. ՀՔԾ
- Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ապօրինի ծառահատումների հետ կապված