Իրավունք 12:39 30/07/2019 Հայաստան

Փաստաբանը դատախազության հայտարարությունից հետո համոզված է՝ դատավորի դեմ իրականացվողը պարզ հետապնդում է

Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարդացել է գլխավոր դատախազության՝ քիչ առաջ տարածած պարզաբանումը դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցվածք քրեական գործի վերաբերյալ։  Դրանից հետո նա համարում է, որ դատավորի նկատմամբ պարզ հետապնդում է իրականացվում, հպարտորեն հայտարարում է՝ #ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը:

«Գլխավոր դատախազությունը վերջապես որոշեց հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով պարզաբանումներով ու բացահայտել «հանցանքների» այն շարքը, որ իբր կատարել է դատավորը: Հրաշալի է, որ վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել ընդամենը մեկ տարվա ընթացքում ինքնամաքրված, ամբողջովին փոխված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն. «...դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ»:

Հիմա մի փոքր պարզ՝ պարզվում է, որ հոկտեմբերի 11-ին դատավոր Գրիգորյանի վարույթում գտնվող երկու բողոքներով դատական նիստերը չեն կայացել, հետաձգվել են ու դատավորի կողմից կազմվել են արձանագրություններ, որ դատական նիստերը հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով...

Այս պահին դեռ չենք ցանկանում անդրադառնալ այն հանգամանքին, որ կազմված արձանագրություններն արտացոլում են իրականությունը, որ այո, անկախ այն հանգամանքից, որ հետագայում կազմված այդ երկու արձանագրություններում մեխանիկորեն ժամերը համընկել են, սակայն դրանք արտացոլում են իրականությունը, ինչքան երկար վարույթն իրականացնող մարմինն այս առումով մոլորության մեջ գտնվի (հատկապես դատավորի գտնվելու վայրի մասով), այնքան լավ:

Այս պահին անգամ հանգամանալի անդրադարձի կարիք չի զգում տեքստում առկա «դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» մտացածին արտահայտությունը: Ի՞նչ անձնական դրդում, ի՞նչ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետ, ի՞նչ սկսված ցույց տալ:

Ախր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի համաձայն «Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին», հասկացա՞ք քննում է, ոչ թե սկսած է ցույց տալիս քննելը: Այո, օրենքի այս կարգավորումը երբեք չի գործել, որևէ դատավոր Հայաստանում երբեք հնարավորություն չի ունեցել պահպանել այս ժամկետը, ու ես չեմ հիշում, թե երբևէ այս առումով որևէ հարց բարձրացված լինի, կամ որևէ դատավոր որևէ խնդիր ունեցած լինի, ուստի սա է պատճառը, որ «բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» արտահայտությունը մտացածին է, ու սա ընդամենը փորձ է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի դիսպոզիցիային փորձել որևէ կերպ նմանեցնել Դ.Գրիգորյանի ապագա մեղադրանքը:

Սակայն հարցին անդրադառնանք այլ տեսակետից, մի պահ ընդունենք, որ տարածված տեքստում ներկայացվածն ամբողջությամբ արտացոլում է իրականությունը: Մի՞թե սա կարող է համարվել հանցագործություն, կամ անգամ կարգապահական խախտում: ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն կարող է համարվել միայն ՀԱՆՐՈՐԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ այն արարքը, որը ներկայացնում է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ու ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը ԷԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ:

Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ դատարանի վարույթում գտնված այս երկու բողոքներն էլ քննվել են օրինական կարգով, արդյունքում կայացվել են օրինական որոշումներ, որոնք վերադաս երկու դատական ատյանների որոշումներով թողնվել են օրինական ուժի մեջ: Իսկ տեղի չունեցած ու հետաձգված երկու դատական նիստերի մասին կազմվել են արձանագրություններ առ այն, որ դրանք տեղի չեն ունեցել ու հետաձգվել են: Նման պայմաններում, թող որևէ մեկը ցույց տա դատախազության հաղորդագրության մեջ նկարագրված արարքների (եթե անգամ դրանք կատարված լինեին) հասարակական վտանգավորությունը, հանրային վտանգավորությունը կամ հետևանքը՝ որևէ մեկին պատճառված որևէ էական վնասի տեսքով:

Ի վերջո, արդարադատության համակարգի հետ առնչություն ունեցող բոլոր մասնակիցներս կարող ենք ձեռքներս դնել սրտներիս ու ասել, որ տեղյակ ենք, որ թե նիստ հետաձգելու մասին նմանատիպ արձանագրությունները, թե հետին թվով կողմերին առաքվող, երբեմն նաև չառաքվող ծանուցագրերը մեր դատական համակարգում միշտ եղել են ու առկա ծանրաբեռնվածության պայմաններում լինելու են: Ու ես նորից պնդում եմ, որ սա, բնականաբար, ոչ հանցագործություն է, ոչ էլ անգամ կարգապահական պատասխանատվության հիմք: Այս առումով հրավիրում եմ հատկապես դատավորների ուշադրությունը, նաև ԲԴԽ անդամ դատավորների: Քանի որ ընկերներ, եթե սա գնահատվում է որպես հանցանք... դե արդեն հասկացաք ինչ նկատի ունեմ:

Ինչևէ, առկա վիճակում կարող ենք արդեն հստակ փաստել, որ եթե Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու համար «պեղված» հանցանքը սա է, ապա արդեն աներկբա է, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում, որն ունի երկու նպատակ՝ պատժել դատավորին ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար՝ միաժամանակ սաստելով մոյւս դատավորներին, ինչպես նաև կասեցնել Դ.Գրիգորյանի լիազորությունները, թույլ տալով գործերը մակագրող «համակարգչին» Ռաբորտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը հանձնել մեկ այլ, ավելի «շրջահայաց» դատավորի:
Նման պայմաններում արդեն հպարտորեն կարող եմ նշել, որ #ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը»,-գրել է Վարոսյանը։

Փաստաբանի գրառման ներքո մեկնաբանություն է թողել «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ / LDP Foundation»-ի հիմնադիր Դավիթ Գյուրջինյանը և ընդգծել. «Մի շաբաթ առաջ նույն հոդվածով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում եմ ստացել նույն ՀՔԾ-ից' նվազ կարևորության հիմքով։ Իրավիճակը շատ չէր տարբերվում' այդ դեպքում հետաքննիչը կեղծել էր ամսաթվերը արձանագրությունների, որպեսզի ցույց տա թե նյութերը նախապատրաստել է 10-օրյա ժամկետի պահպանմամբ։ Օրենքի միատեսակ կիրառությունը պահպանված է։ Խնդիր չունենք։ Ընդ որում, Վճռաբեկի նախադեպ կա այդ թեմայով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}