Իրավունք 13:54 31/07/2019 Հայաստան

Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց  ՊՊԾ գնդի նախկին ծառայակից Վարդան Ղուկասյանը։ Նա պատմեց, որ դեպքի օրը ծառայություն էին իրականացնում Քանաքեռ վարչական շրջանում, ռադիոկապով լսել են, որ տղաները օգնություն են ուզում, մոտեցել են ՊՊԾ գնդի տարածքին, նկատել են պարեկային մեքենաներ։

«Գնդի հերթապահ Մուրադյան Խաչիկը մոտեցավ։ Հարցրեցինք՝  ի՞նչ կա։ Ասաց, մտել են, չգիտեն ով է, անկանոն կրակում են, տղերքը ներսում են։ Նկատեցինք, որ Գագիկ Մկրտչյանն է գալիս լրիվ արյունոտ։ Եկավ, մինչև շտապօգնություն կանչեցինք, տեսանք, որ լավ չէ, մենք պարեկային մեքենայով տարանք հիվանդանոց։ Արնահոսում էր։ Ճանապարհին խոսում էինք, թե ինչ է եղել, ճանաչում է, թե ովքեր են, ասաց որ որևէ մեկին չի ճանաչում։ Հարցրեցինք, թե ինչպես եղավ, որ կրակեցին, ասաց՝ կռացած գնում էի, դուռը բացվեց, կրակեցին վրես։ Տեսել է երկու հոգու»,- ասաց նա։

Պատասխանելով «Սասնա ծռերի» անդամներից Վարուժան Ավետիսյանի հարցին, թե ինչ կեցվածքով էր քայլում  Գագիկ Մկրտչյանը, վկան ասաց, որ ուղիղ չէր կարող քայլել, վիրավոր էր, կծկված էր, մեքենայում խոսում էր նորմալ, բայց ասել է, որ օդը չի հերիքում, իջեցրել են մեքենայի ապակին:

Հարցաքննվեց նաև ոստիկանության զորքերի աշխատակից Հայկ Խուդավերդյանը։ Վկայի խոսքով, իրենք 2016 թ. հուլիսի 30-ին հրահանգավորվել են Բուռնազյան փողոցում, շարժվում էին ծառայություն իրականացելուց։ «Տիգր» զրահապատ մեքենայի հետևից շարժվել են, Տիգրան Մեծի պողոտա չհասած կրակոցը հնչել է։

«Աջաղեկյան մեքենա էր։ Ղեկին Ազատ Համբարձումյանն էր,  կողքը ես եմ եղել, իմ հետևում՝ Յուրի Տեփանոսյանը, նրա կողքին՝ Մհեր Չիլինգարյանը։ Հենց կրակոցը լսվեց՝ շրջվել եմ հետ։ Յուրա Տեփանոսյանը մարմնով առաջ էր եկել  և արնահոսում էր։ Ձեռքս դրել եմ ավտոմեքենայի ձայնային ազդանշանին ու բարձր բղավելով վարորդին գոռացել եմ՝ քշի։ Այդ ընթացքում Մհեր Չիլինգարյանը մեքենայից իջել է, ճանապարհը բացել է, մենք դուրս ենք եկել ու Յուրային հասցրել հիվանդանոց։ Զանգել, զեկուցել եմ վաշտիս հրամանատարին, որ Յուրան վիրավոր է»,–պատմեց Հայկ Խուդավերդյանը։

Նա ասաց, որ հնչել է մեկ կրակոց, մեքենան ընթացքի մեջ է եղել,  որևէ մեկին դեպքի վայրում, շրջակայքում չի տեսել։ Հ. Խուդավերդյանի խոսքով, Յուրա Տեփանոսյանը և մեքենայում գտնվող մյուս մարդիկ ունեցել են շատ լավ հարաբերություններ: Նա նշեց, որ մեքենան պատկանել է Տեփանոսյանին։ Դատախազի հարցին՝ արդյո՞ք նախապես պլանավորված եղել է, որ Տեփանոսյանը չպետք է իր մեքենան վարին, վկան պատասխանեց. «Պլանավորում չի եղել, ինքը չի ուզել վարի։ Գերհոգնած էր։ Ես եմ  հարցրել՝ քո ավտոն դու քշի, ասել է՝ խանութում երկար եմ աշխատել, հոգնած եմ, հետևում նստեմ մի քիչ հանգստանամ»։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:40
ՄՕԿ-ն աշխատում է Տոկիոյի խաղերի մասնակիցներին պատվաստելու գաղափարի վրա
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ աշխատում է Տոկիոյի խաղերի մասնակիցներին պատվաստելու...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք»․ քննարկում ԿԳՄՍ նախարարությունում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի և համայնքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Քննարկվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման...
Աղբյուր` Panorama.am
18:22
Իրանը ներդրել է հսկայական ջանքեր, որպեսզի ներկայացնի տարածաշրջանային լուծում. Զարիֆ
ՌԴ ԱԳ նախարար Իգոր Լավրովի հետ հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է արցախյան...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի Մ-19 հավաքականը
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռազմիկ Գրիգորյանը: Նրան կօգնի Արմեն Սանամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում hունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կարին Տոնոյան. Հունվարի 28-ը՝ Հայ զինվորի անպարտ ոգու ու ապագա հաղթանակի խոստման օր
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան էջում դիմելով պատերազմում զհոված որդուն, գրում է. «Հիշո՞ւմ ես,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում: Օրինակ՝ թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային...
Աղբյուր` Panorama.am
17:45
Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա
Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը: ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Պոմպեյի պատմությունը նոր արտեֆակտներով
Վերջին տասնամյակների ընթացքում Պոմպեյի հնագիտական պարկը միայն երբեմն և կարճ ժամանակով է բացել իր դռները այցելուների...
Աղբյուր` Panorama.am
17:32
ՊՆ. Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Հունվարի 25-ին և 26-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Դավիթ Տոնոյանը մեսիջ ուղարկեց գլխավոր կենդանուն, թե տես՝ իմ թաթիկը չտրորես. Շիրինյան
«Արդեն երրորդ քրեական գործն է հարուցվում իմ նկատմամբ, վերջինը՝ բռնության կոչեր անելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:12
Կարեն Վրթանեսյան. Պատերազմում հնարավոր էր չպարտվել, նույնիսկ հաղթել՝ անկախ վարձկաններից, եթե...
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Կապիտուլյացիան...
Աղբյուր` Panorama.am
17:04
Լավրով․ Ղարաբաղը պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մենք երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ, մեծ ուշադրություն ենք հատկացրել։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի...
Աղբյուր` Panorama.am
16:57
ԵՊՀ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետները
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ոստիկանների կողմից քաղաքացիներին խոշտանգման վերաբերյալ 2 քրգործ է ուղարկվել դատարան
Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված...
Աղբյուր` Panorama.am
16:42
Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից
Պատիվն ու արժանապատվությանը արատավորողարտա հայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը
Աղբյուր` Panorama.am
16:37
Պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, ԵՊՀ-ից եղել է 55 զոհ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպմանը քննարկվել է պատերազմում զոհված...
Աղբյուր` Panorama.am
16:32
Իրանի իշխանությունները ձերբակալել են լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացու
Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով ձերբակալել են ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:25
Դավաճանները սողալով են պատասխան տալու. գյուղացին նրանց գլուխները կոտրելու է. Բերբերյան
«Արցախի յոթ շրջանները հանձելուց հետո մենք մոտ 3000 հեկտար այգի, 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածքներ ենք կորցրել»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կարագի թանկացման պատճառները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն...
Աղբյուր` Panorama.am
16:04
Մեկնարկել են 2021 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Երևան
Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գնիր գիրք և նվիրիր այն զինվորին
Վաճառված գրքերի գումարի 20%-ը փոխանցվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Աղբյուր` Panorama.am
15:43
Կորոնավիրուսը ախտահարում է նաև երիկամները, առաջացնում է անպտղություն. բժիշկ
«Արսեն Թորոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, դա փաստ է։ Այդ ոգով էլ նա շարունակել է իր քաղաքական գործողությունը, և նոր նախարարը ևս...
Աղբյուր` Panorama.am
15:33
«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է նաև ԱԺ ինքնալուծարման տարբերակը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խմբակցությունում այսօր կազմակերպված քննարկումներից հետո լրագրողներին հայտնեց,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ջերմաստիճանը կբարձրանա
Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Աղբյուր` Panorama.am
14:57
Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը որը կորոնավիրուսային համավարակի պատճառով անցկացվում է հիբրիդային տարբերակով՝...
Աղբյուր` Panorama.am
14:52
Սա պատերազմ չէր, սպանդանոց էր. մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին. Վազգեն Մանուկյան
«Նախորդ պատերազմում ժողովուրդը գիտեր, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում, և մենք հաղթեցինք, իսկ այս պատերազմն այդպիսին չէր»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}