Տնտեսություն 18:12 31/07/2019 Հայաստան

Վարկառուներին հնարավորություն կտրվի հիփոթեքային արձակուրդ վերցնել

ՀՀ կառավարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկում է հիփոթեք վերցրած անձանց՝ «կյանքի դժվարին իրավիճակում» հայտնվելու դեպքում 6 ամսով հետաձգել վարկի մարումները։
Ինչպես տեղեկացնում է e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքը, նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն:

Նախագծով առաջարկվում են հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը և դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները:

2.«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն: Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում   ներառելու:

Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»: Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարացվում է արձակուրդի տևողության չափով:

Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկը վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ:

Նախագծում նշվում է նաև, որ կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար: Ծրագրերի շահառու դառնալու հստակ պայմանները որոշվում են հաճախորդի և բանկի կողմից համատեղ: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն և այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից: Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգտվել մինչև 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչև 12 ամիս ժամկետով:

Ֆրանսիայում աշխատանքը կորցրած և այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս: 2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև ՌԴ-ում: Արդյունքում օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վարկառուները հնարավորություն ունեն ստանալու մինչև 6 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:27
Լոնդոնում 13 մարդ է ձերբակալվել աֆրոամերիակացու մահվան պատճառով կազմակերպված բողոքների ժամանակ
ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով Լոնդոնում անցկացվող բողոքի ցույցի շամանակ ձերբակալվել է տասներեք մարդ: Այս մասին հինգշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
19:24
ՍԱՏՄ-ի թիրախում Աջափնյակ վարչական շրջանն է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում,...
Աղբյուր` Panorama.am
19:22
Կասեցվել է երկու նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեություն.ԿՏՄ
Այսօր ՀՀ պարետի N 109 որոշման հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է  Երևանի Նորք-Մարաշի թիվ 122 և Արաբկիրի թիվ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տավուշ տեքստիլ»  և «Արվենդինգ» ՍՊԸ-ների...
Աղբյուր` Panorama.am
19:17
Տնտեսավարողներն այժմ առավել բարեխճորեն են պահպանում անվտանգության կանոնները.ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ռեժիմով իր մշտադիտարկման աշխատանքներն ու ստուգայցերն անցկացրել է Երևանի Աջափնյակ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է.«Մեդիա պաշտպան»
2020 թ-ի մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու...
Աղբյուր` Panorama.am
19:06
Մասնագետները՝ վիտամին D-ի, բարձր իմունիտետի ու կորոնավիրուսով վարակվելու մասին
«2017 թվականին Իռլանդիայում վերլուծություն է արվել ու եկել են եզրահանգման, որ վիտամին D-ն դերակատարություն ունի շնչառական վարակների...
Աղբյուր` Panorama.am
19:00
Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը ռազմավարական նշանակության 2 շրջան են գրավել
Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի Ազգային համաձայնություն կառավարության բանակի մամուլի խոսնակ Ալբայ Մուհամադ Քանունուն հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Թուրքիան վերականգնում է թռիչքները 40 երկրների հետ
Հունիսի 10-ից Թուրքիան կվերականգնի 40 երկրների հետ օդային կապերը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով տրանսպորտի և...
Աղբյուր` Panorama.am
18:46
Նոր պարեկային ծառայության աշխատակցի նվազագույն աշխատավարձը 250-270 հազար դրամ է լինելու
«Լինելու է նոր ծառայություն, նոր կրթություն ստացած աշխատակիցներով և նոր տեխնիկական միջոցներով, արժանապատիվ աշխատավարձով և քաղաքացուն...
Աղբյուր` Panorama.am
18:42
Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է ,որ Դոնի Ռոստովից  Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի:  «Հունիսի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ...
Աղբյուր` Panorama.am
18:25
ԵՊԲՀ դասախոս. Կորոնավիրուսի դեպքում խուսափել ցանկացած ինքնաբուժումներից
Մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանը քննարկման ժամանակ խոսեց նաև Կավասակիի սինդրոմի և կորոնավիրուսի միջև հավանական կապի մասին։
Աղբյուր` Panorama.am
18:22
Պրոֆեսոր Ասոյան. Կորոնավիրուսից հետո օրգանիզմում իմունիտետի ձևավորման մասին դեռ վաղ է խոսել
Հայտնի է, որ ինֆեկցիոն հիվանդություններից հետո օրգանիզմում ձևավորվում է իմունիտետ, սակայն կորոնավիրուսի դեպքում վաղ է խոսել դրա մասին։ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:18
Փաստաբանը՝ Բադասյանին. Տեխնիկական վրիպակով չարդարանաք
«Հակառակ դեպքում կասեմ, որ ձեր որոշումն ամբողջությամբ տեխնիկական վրիպակ է»
Աղբյուր` Panorama.am
18:08
Իդլիբում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ պարեկային հերթապահությունը
Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քահանա. Այսօր Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել
Տեր Օշին քահանա Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում հրապարակած լուսանկարներից մեկին, ըստ որի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը
Հղի կանանց մոտ հաստատված կորոնավիրուսային վարակը չի ազդում երեխայի զարգացման վրա և նրան չի փոխանցվում, գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արա Բաբլոյան. Պետք է շատ արագ կրկնապատկվի Առողջապահության բյուջեն
 Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի համոզմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մեկնարկում են պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանում ուսանելու առցանց դասընթացները
Հունիսի 1-ից մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում...
Աղբյուր` Panorama.am
17:17
ՊԵԿ նախագահ. Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի գործընկերներ, Մամուլում շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԵՊԲՀ պրոֆեսոր. Վերջիվերջո, այո, կոլեկտիվ իմունիտետն է զարգանալու, որ փրկի
«Եթե դիմակի կրումը իսկապես օգնում է կանխել, որ մարդը կորոնավիրուսով չհիվանդանա, ինչպե՞ս եք պատկերացնում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման...
Աղբյուր` Panorama.am
17:09
Քաղաքապետարան. Նանսենի անվան այգու ծառերը հիվանդ են եղել
Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում 11 թեղի է հատվել: Ի պատասխան քաղաքացիների անհանգստության, «Կանաչապատում և շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ստեփան Դանիելյան. Հանրաքվեի համար համաքված գումարներն երբ են վերադարձնելու
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Հանրաքվեի համար համաքված գումարներն երբ են վերադարձնելու նվիրատուներին: Մարդկանցից փող...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՃՈ թեժ գծի 1-77 հեռախոսահամարը կրկին հասանելի է
Ոստիկանությունից հայտնում են, որ Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 177 հառախոսահամարը կրկին հասանելի է, կապի տեխնիկական խափանումնեը վերացված...
Աղբյուր` Panorama.am
16:50
Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 45, 981 դեպք է հաստատվել
Օրվա ընթացքում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 865 նոր դեպք է հաստատվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
16:35
Արմեն Մուրադյան. Խնդիրը կա, պահանջվում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ
«Կորոնավիրոսի ժամանակ  պետք է հստակ տարբերակել  մահաբերության և մահացության ցուցանիշը։ Այսօրվա դրությամբ մահաբերության ցուցանիշն...
Աղբյուր` Panorama.am
16:29
ՄԻՊ իրավական չափանիշների վրա հիմնվելով վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային որոշում
Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 23-ին, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները, որոշում է կայացրել քրեորեն պատժելի...
Աղբյուր` Panorama.am
16:26
Նաիրիա Զոհրաբյանը՝ Նոյեմբերյանի բժիշկների մասին. Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն
ԱԺ Բարգավաճ Հայաստան Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Երեկ Նոյեմբերյանի հիվանդանոցի մի քանի բժիշկ «մարդ էին...
Աղբյուր` Panorama.am
16:07
Ոստիկանները ստուգայցերով Աջափնյակում են
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}