Հասարակություն 09:31 31/07/2019 Հայաստան

#ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը

Արդյո՞ք միայն Փաշինյան Նիկոլն է պատասխան տալու արդարադատության ներկա ապականման համար։ Ո՛չ։ Նրա բոլոր մտասևեռուն  ցանկություններն անկատար կմնային, եթե չգտնվեին իր քմհաճույքները  վայրկենաբար կատարող քննիչ-դատախազները (առաջնության դափնին անշուշտ գլխավոր դատախազինն է)։ Բայց մի՞թե  վերջիններս այնքան մանկամիտ են, որ կարծում են, թե մոտ ապագայում  փոխված իշխանությունները ըմբռնումով կմոտենան պետության հիմքերը սասանող իրենց այսօրվա արարքներին։ Թող չերազեն․․․ անմարդկային հրաման կատարողը նույնքան մեղավոր է, որքան այդ հրամանը տվողը։  Իսկ շինծու քրեական  գործ կարող-կցմցողն ավելի մեղավոր է, քան նման պատվեր տվողը, որովհետև եթե չլինեն հլու կամակատարներ՝  պատվիրատուի ախորժակն էլ ընթացքում կվերանա։

Այս օրերին քրեական հետապնդում է սկսվել Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ։ Հուլիսի 30-ի երեկոյան  ՀՔԾ-ում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիք)։  Փաստաբան Երվանդ Վարոսյանի պարզեցված  բացատրությամբ՝ «2018թ․ հոկտեմբերի 11-ին դատավոր Գրիգորյանի վարույթում գտնվող երկու բողոքներով դատական նիստերը չեն կայացել, հետաձգվել են ու դատավորի կողմից կազմվել են արձանագրություններ, որ դատական նիստերը հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով»։

Երանի՜ այն օրերին, երբ իրոք մեր պետությունն այնքան կայացած կլինի, որ ցանկացած պաշտոնյա, առավել ևս դատավոր, պատասխանատվության կենթարկվի անգամ թղթաբանության մեջ թույլ տված կեղծիքի համար։ Ցավոք, սա բնավ  այդ դեպքը չէ, քանզի սա օրինականության հետ կապ ունի այնքան, որքան  Ստամբուլյան կոնվենցիան հայկական արժեքների հետ։ Եվ անկեղծ ասած, նշվածը ծիծաղելի զանցանք է՝ այս մեկ  տարում նոր իշխանությունների թույլ տված ապօրինությունների  ֆոնին։ Դավիթ Գրիգորյանի  գործունեությունը խոշորացույցի տակ  դրած  օրենքի հետ հակասություն են գտնում, բայց «չեն տեսնում»  ինչպես է Վերաքննիչ դատարանի  դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակավ, խայտառակ ձևով ոտնակոխ  անում օրենքի կարևորագույն պահանջը և չլսելով դատավարության բոլոր կողմերին՝ որոշում է կայացնում։

Եթե ոմանք կուրացած են ինչ-որ մեկի կամքը կատարելու մարմաջից և ուրիշ ոչինչ չեն նկատում, ապա  դա երբեք  չի նշանակում, որ շուրջբոլորը համատարած  կույրեր ու դեբիլներ են։  Այսօր արդեն, միայն հատուկենտ մնացած զոմբիներր չեն հասկանա, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա է  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը։ Սա ուժի բացահայտ ցուցադրում է, վախ ու սարսափ տարածելու ակնհայտ միտում, զգուշացում բոլոր դատավորներին՝ զերծ մնալ ոչ նիկոլահաճո որոշումներ կայացնելուց։ 

Սակայն սա նաև ազդանշան  է, որ օրենք հասկացությունը  մեկ անձի ձեռքում խարազան դառնալու ճամփեն է բռնել, ինչն իրականանալու դեպքում գործ կունենանք իսկական դիկտատորի հետ։  Բայց մենք հինգ հազար տարի  այս մոլորակի վրա տարբեր փորձություններ անցնելով՝  21-րդ դար չենք հասել նրա համար, որ թույլ տանք Հայաստան պետությունը  «6-րդ պալատի» վերածել, որտեղ գերիշխում են մեկ անձի բնազդներն ու անլիարժեք մանկության բարդույթները։  Այս վտանգը  հիանալի հասկանալով են միավորվել փաստաբանները՝   «#ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը» ակցիայի շուրջ։ Դավիթ Գրիգորյանի փոխարեն կարող է լինել ցանկացած մեկը, ով մտահոգված է Հայաստանի ապագայով։ Ուստի ես  ևս #ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը․․․

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}