Զախարովա. Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին տիրող իրավիճակով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք իսկապես անհանգստացած ենք սահմանին իրավիճակի սրացմամբ, որի հետևանքով հայկական կողմից զինծառայող է սպանվել, երկու կողմերն էլ վիրավորներ ունեն»,-ասել է նա ճեպազրույցում։
Նա ընդգծել է՝ հետագա էսկալացիան անթույլատրելի է, կողմերին զսպվածության կոչ է արել, ինչպես նաև հորդորել, որ զերծ մնան ուժի կիրառումից, քայլեր ձեռնարկեն իրավիճակի կայունացման համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ մարդկային զոհերի հանգեցնող սադրանքները
- Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է
- ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Տավուշի ուղղությամբ առաջացած լարվածությունը
- ՀՀ սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել