«Արսենալի»՝ պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը
Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը ֆրանսիական «Լիլ» ակումբից ձեռք է բերել Կոտ-դ՛Իվուարից ֆուտբոլիստ Նիկոլյա Պեպեին։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Transfermarkt-ին, գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը եղել է 80 միլիոն եվրո։
«Պեպեն ուժեղ և տաղանդավոր հարձակվող է, որին Եվրոպայի շատ թոփ-ակումբներից են ցանկացել ձեռք բերել»,- իրենց ձեռքբերումը մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունեի Էմերին։
Պեպեն անած մրցաշրջանում «Լիլի» կազմում մասնակցել է 41 խաղի, 23 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ է։ Ֆրանսիայի առաջնությունում թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել։
Մինչ այս «Արսենալն» ամենաշատը վճարել էր «Բորուսիային» Օբամեյանգին գնելու համար։ Ֆուտբոլիստի համար լոնդոնյան ակումբը վճարել էր 62,55 միլիոն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին