Հասարակություն 18:44 02/08/2019 Հայաստան

Բաբկեն Պիպոյան. Աղբահանության վիճակն ավելի վատ է լինելու, Մհեր Գրիգորյանի երդումը վկա

Երևան քաղաքի իշխանությունները մեղադրում են աղբահանություն իրականացնող ընկերությանը, ընկերությունը՝ քաղաքապետարանին պայմանագրով նախատեսված պահանջները չկատարելու, պայմանավորվածությունները խախտելու, իրար ընդառաջ չգնալու համար։ Իրար նոր պայմաններ են առաջադրում, սպառնալիքներ հնչեցնում, իսկ քաղաքացիներին հորդորում մի քիչ էլ սպասել ու դիմանալ, շնչել աղբահոտն ու աչք փակել ողջ քաղաքում առկա աղբի կույտերի վրա։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց՝ ցավալի է, որ տուժում է քաղաքացին, և ավելի ցավալի է, որ  քաղաքացին դեռ ավելի շատ ու երկար է տուժելու։

Աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակը նրան հիշեցրել է «Կարգին հաղորդումից» մի հատվածը՝  երբ վիճող կանայք իրար անվանում են «փչացած, տականք  ու բոշա»։



«Այս առիթով խոսելիս, միշտ հիշում եմ կառավարության նիստը, որտեղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Պարոն վարչապետ, երդվում եմ, որ ավելի վատ է լինելու»։ Նշեմ, որ պարոն Գրիգորյանը շատ տեղին երդվեց»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ ավելացնելով, որ այս պահին ավելի մեծ ռիսկային գոտում ենք։

Հիշեցնենք, խոսքն այս տարվա ապրիլի 18-ին կառավարության նիստի մասին է, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով կառավարությունում էր` պարզաբանումներ տալու աղբահանության երկրորդ օպերատորի հարցի հետ կապված:
«Մենք գնեցինք մեքենաներ, հետո էդ մեքենաների բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնո՞ւմ: Շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու, կարող եմ հենց հիմա երդվել»,- ասել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով Մարությանի ներկայացրածին։

ՀԿ նախագահը մանրամասնում է, ինչքան էլ դժգոհ լինենք «Սանիթեք»-ի աշխատանքից, ուզենանք նրան շուտ լարել երկրից ու  ունենալ նորմալ աղբահանություն, պետք է հասկանալ, ոչ հավասարակշռված քայլերի դեպքքում մեծ ռիսկեր կլինեն ու իրավական, տնտեսական վատ հետևանքներ։

«Մենք հայտնվելու ենք պարտվողի դերում։ Ինչո՞ւ, որովհետև  եթե ոչ քաղաքակիրթ ու ոչ օրինական կերպով լուծարում ենք  պայմանագիրը, «Սանիթեք»-ը սկսում է վարկաբեկել Հայաստանն ու ասել՝ գիտե՞ք այնտեղ օրենքից դուրս են աշխատում։ Դրա արդյունքում ոչ մի նորմալ օպերատոր Հայաստան չի գալու, ինչի հետևանքով մենք մնալու ենք համայնքի սպասարկման հույսին։ Իսկ այն, որ համայնքը վատ է սպասարկելու, երկրորդ կարծիք լինել չի կարող, Մհեր Գրիգորյանի երդումը վկա»,-նշում է նա։

Պիպոյանն ընդգծում է՝ քաղաքային իշխանությունները պետք է հասկանային մի բան, որ իրենք բիզնեսմենից լավ չեն կարողանալու կառավարել։

«Դրա վառ ապացույցն այն է, որ «Սանիթեք»-ը վերջին երկու տարիներին իսկապես շատ վատ է աշխատում, բայց երբ  ընկերությունը նոր էր եկել, մենք շատ ուրախ էինք նրա մուտքով։ Երբևէ մեր ժողովուրդը չաշխատող, լոդր չի եղել։ «Սանիթեք»-ը կարողացել է իր համար գտնել վարորդներ, բանվորներ, իր աշխատանքը սկզբում կազմակերպել է շատ լավ։ Երևանի քաղաքապետարանը՝ որպես օպերատոր առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ աշխատող գտնելու հարցում ունի խնդիր։ Նա սահմանել է «Սանիթեք»-ից բարձր աշխատավարձ, բայց վարորդներ ու բանավորներ չի կարողանում գտնել։ Սա արդեն վատ է»,-ասաց նա։

Նա նշում է, որ քաղաքապետարանի առաջին գործը պետք է լիներ երկրորդ օպերատորի ներգրավումը, ունենային ֆինանսական մոդել, կառավարման մեխանիզմներ։

«Միայն այն, որ մինչև այս պահը քաղաքային իշխանությունները չեն տվել ֆինանսական մոդելը, պայմանական, թե որքան է լինելու ծախսը ամորտիզացիայի, պատվիրակված ծառայությունների դեպքում: Երբ այդ համակարգային լուծումները չեն տրվում, գալիս են սիրողական լուծումներ։ «Կամազ»-ների գնումը դրա վառ օրինակն է։ Նաև այն փաստը, որ այդ մեքենաները քաղաքապետարանը գնել է ավելի թանկ, քան եթե մենք այն գնեինք որպես մասնավոր անձ։ Սա արդեն նշանակում է, որ քաղաքը՝ որպես կառավարիչ լավը չի։  Սրա միակ հակափասարակն այն է, որ մի անգամ տվել են մասնավորին ու տեսել արդյունքը։ Մինչդեռ դա պայմանագրով կարգավորվող հարց է, եթե չի կատարում պարտավորությունները, պետք է փոխհատուցել այնքան, մինչև նոր օպերատորի գալը»,-ասաց  Պիպոյանը։

Նա խորհուրդ է տալիս համեմատել քաղաքապետարանի բերած ու «Սանիթեք» ընկերությանը պատկանող մեքենաները։

«Սա ակնհայտ է։ Հիմա երկու կողմը մեղադրում են իրար, բայց երկուսն էլ իրենց ասելիքն ու անելիքը չեն արել։ Ի վերջո, քաղաքային իշխանությունը մինչ օրս չի տվել հարցի պատասխանը, գնի ավելացման առաջարկը տրամաբանվա՞ծ է, թե՞ ոչ։  Կամ ասուլիսից հետո, քաղաքապետարանը հրապարակեց պայմանգրից հատված, որ «Սանիթեք»-ը պետք է բերեր մետաղական աղբամաններ ու չի բերել։ Հիմա հարց է առաջանում, այս ընթացքում, երբ իրենք են եղել քաղաքային իշխանություն, «Սանիթեք»-ը նման աղբամաններ բերե՞լ է, թե՞ ոչ, կամ ի՞նչ աղբամաններ է բերել, կամ նման պահանջ ներկայացվե՞լ է ընկերությանը։ Սա սիրողական մակարադակ է, որը չի կարելի»,-նշում է Պիպոյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}